Նախագիծ ՙՙԱյլընտրանքային պատմություն՚՚ Պետություններ

 

Պետությունների հարաբերությունները

Ըստ Նիկկոլո Մակիավելլիի, տերությունները ժառանգվում են և, որքան հին է այդ իշխող տոհմը՝ այնքան լավ կլինի այսօրվա թագավորի վիճակը: Նաև ըստ Մակիավելլիի, ավելի հեշտ է պահպանել նախնիներից ժառագնած տերությունը, քան նոր տերությունը, որը նոր ես սկսել կառավարել, քանի որ ժողովուրդը գիտի, թե ովքեր և ինչ հզոր են եղել քո նախնիները և նրանց գեներն են քո մեջ: Նախնիներից ժառանգած տերությունը հնարավոր է պահպանել ինչ էլ որ լինի, բացի ինչ որ անհաղթահարելի ուժի հանդիպելուց:

Խառը տերություններում, թագավորի համար բարդություններ են առաջանում, եթե այն ամբողջովին նորը չէ, օրինակ եթե մի մասը այլ տերությունից է կցված: Նոր թագավորը շատ հաճախ վախեցնում է իր ժողովրդին, որպեսզի իրեն ենթարկվեն, այդ իսկ պատճառով ժողովուրդ մտածում է, որ եթե գա նոր թագավոր այն ավելի լավը կլինի: ԱՅդ մարդիկ ուղղակի չէին տրամաբանում, որ նոր թագավորն էլ է այդպես անելու: Ժողովուրդը սկսում է մտածել հեղափոխության մասին, անում այդ հեղափոխությունը և տեսնում, որ նոր թագավորը ավելի վատն է: Բոլոր նոր ընտրված թագավորներն էլ այդպիսին էին լինում: Նրանք այդպես էին անում, որպեսզի կարողանային կառավարել իրենց երկրիը: Այսօր այդպիսի բան գրեթե չկա: Այսօր աշխարհը անցել է ժողովրդավարության՝ մի համակարգ որտեղ որոշողը ժողովուրդն է: Այսօր այդպիսի բան կա միայն հարավային կովկասում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում: Այս երեք երկրներում էլ պաշտոնապես ժողովրդավարություն է, բայց իրականում կառավարում է միայն նախագահը, ամեն ինչ արվում է այնպես ինչպես ուզում է նա՝ ինչպես մեր թվարկությունից առաջ թագավորները: Նրանք էլ են վախեցնում մարդկանց՝ բանտ նետելով և սպանելով անմեղ մարդկանց:

Նախկին պետությունների և այսօրվա պետությունների մեջ կա շատ մեծ տարբերություններ, բայց ՝և այսօրվա ՝և նախկին պետությունները կռվում էին իրենց շահերի համար: Նախկինում ՝ Մ.Թ.Ա., երկրներում թագավորական կարգ էր հաստատված, այնտեղ թագավորն էր գլխավորը և միայն նա էր որոշում: ԱՅսօր կան պետությունների մի շարք տեսակներ՝ բռնապետություն, դեմոկրատական, տիմոկրատիա, օլիգարխիա և միապետություն:

Բռնապետությունը շատ նման է, նախկին պետություններին, որոնք եղել են Մեր թվարկությունից առաջ և ունեցել են թագավորական կարգ: Եվ բռնապետությունում ՝և թագավորական պետությունում արվում էր այնպես, ինչպես կուզեր թագավորը և բռնապետը, նրանք կարող էին անիմաստ սպանել ում կցանկանային: Այսօրվա  բռնապետություններն են՝ Հյուսիսային Կորեան և Սուդիան Արաբիան:

Դեմոկրատիան նույն ժողովրդավարակն պետությունն է, որը կառավարվում է այն մարդկանց կողմից, որոնց նտրել է ժողովուրդը, որպես կառավարիչ: Դեմոկրատակ պետության օրինակ է՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը:

Օլիգարխիան՝ մի համակարգ է, որտեղ երկիր կառավարում են հարուստները, իսկ աղքատները չեն կարող մասնակցել կառավարմանը: Օլիգարխիա այսօր կա մեր երկրում՝ Հայաստանում, բայց չհաշված մեր երկիրը այն հիմնականում եղել է մեր թվարկությունից առաջ:

Միապետությունը նման է բռնապետությանը նրանով, որ երկու տեղում էլ կառավարում է մի հոգի,  բայց միապետությունում այդ մի հոգին չի կարող վնասել ում կցանկանա՝ ի տարբերություն բռնապետության:

Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորներն են՝ Սաուդյան Արաբիան, Օմանը և Քաթարը:

Հանրապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը ձևավորվում է ուղղակի կամ անուղղակի ընտրություններ միջոցով, որի դեպքում ժողովուրդը մասնակցում է իշխանության ձևավորման գործընթացին։ Առանձնացվում են հանրապետական կառավարման համակարգի 3 տեսակներ՝

  • նախագահական,
  • պառլամենտական,
  • խառը կամ կիսանախագահական։

Այսքանը պետական համակարգերի մասին, կան նաև ուրիշ պետական համակարգեր:

 

Նախկինում՝ մեր թվարկությունից առաջ, պետությունները կռվել են միայն հարստության և տարածքի համար: Օրինակը կարող եմ բերել՝ Հայաստանի, Հռոմի և Պարսկաստսնի վրա: Նրանք անընդհատ դաշինքներ էին կնքում միմյանց հետ և հարձակվում էին իրար վրա կամ պատշտպանվում էին մյուսից: Այդ ժամանակներում շեշտը տնտեսության վրա շատ քիչ էր դրվում: Այսօր շատ մեծ նշանակություն է տրվում տնտեսությանը և տարածքի համար կռիվները հազվադեպ են լինում: Կարող եմ տարածքի համար պատերազմի մի քանի օրինակներ բերել: Նախկինում՝ Տիգրան Մեծի ժամանակ, նա հարձակվեց Պարսկաստանի վրա, որպեսզի գրավի 70 հովիտներ և գրավեց: Ընդհանրապես այդ ժամանակահատվածում Հայերը և Պարսիկները շատ են պատերազմել: Այսօրվա օրինակն է՝ Արցախյան պատերազմը: Հայաստանը և Ադրբեջանը կռվում են Արցախի համար՝ որը հանդիսանում է տարածք:

Ըստ ցուցանիշների, մարդկանց կյանքը ամենալավը սահմանադրական միապետություններում է՝ Մեծ Բրիտանիա, Դանիա, Բելգիա, Շեվդիա, Ավստրիա և այլն: Իսկ ամենավատը բռնապետությւոնում կամ բաձարձակ միապետությունում օրինակ՝ Հյուսիսային Կորեա, Սաուդիան Արաբիա և Օման:

Պետությունների հարաբերության մի մեծ մասը կազմում է՝ նրանց հակամառտությունը, որը նույն պատերազմն է, սակայն կա երկու տեսակի պատերազմ՝ սառը և զենքերով: Սառը պատերազմի օրինակ է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակամառտությւոնը, իսկ զենքերով պատերազմի՝ Ադրբեջանի և Հայաստանի:

Վերլուծենք այսօրվա ամենալուրջ պատերազմը՝ ԱՄՆ և Ռուսաստան: Նրանք երբեք զենքով չեն պատերազամել՝ ոչ էլ տարածքի համար: Նրանց մոտ սառը պատերազմ է: Այսօր շատ մեծ առավելություն ունի ԱՄՆ-ն , որովհետև նա այնպես արեց, որ Ռուսաստանին դուրս հանեցին մեծ ութնյակից և այն դարձավ մեծ յոթնյակ: Ամերիկան զարգացնում է իր տնտեսությունը՝ միառժամանակ չթողնելով, որ դա անի Ռուսաստանը, իսկ Ռուսաստան թերևս մտածում է ինչպես պետք է զարգացնի իրենը: ԱՄՆ-ի տնտեսությունը հիմնված է հիմնականում սպասարկման ոլորտի վրա՝ մասնավորապես հայտնի ընկերությունների ՝ Microsoft, Procter and Gamble, Yahoon-ն և այլն: Գյուղատնտեսության բաժինը շատ փոքր է չնայած այն զարգացած է: Եվ արդյունաբերությունը, իր ոսկու հանքերով, որոնք Ամերիկացիները գտել են Ալյասկայից, իսկ այդ տարածքը Ռուսներն էին վաճառել ԱՄՆ-ին: Ռուսաստանը իր տնտեսությունից եկած շահույթը հիմնականում ներդնում է բանակի զարգացման մեջ: Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է բնական պաշարների վրա՝ նավթի և գազի: Նրանց սպասարկման ոլորտն ու արդյունաբերությունն էլ է զարգացած, բայց ոչ ԱՄՆ-ի պես: Նրանց հակամարտության մեջ մեծ դեր են խաղում կողմնակի երկրները: Օրինակ ՝ Եվրոպան: Ռուսները իրենց գազը արտահանում են եվրոպա, իսկ Ամերիկան պնդում է, որ Եվրոպան հրաժարվի ռուսական գազից, բայց դա Եվրոպայի շահերի հետ չի համնկնում՝ այդ պատճառով էլ տարաձայնություններ է առաջանում Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև: Եվրոպան ԱՄՆ-ի ամենալուրջ աջակիցն է Ռուսաստանին ճնշելու հարցում:

Մեզ ամենահայտնի այսօրվա պատերազմը դա՝ Հայաստան Ադրբեջանն է: Ի տարբերություն Ռուսաստան ԱՄՆ պատերազմի, այս մի պատերազմը զենքերով է: Այս պատերազմը հողի համար էր՝ Ադրբեջանի համար, իսկ Հայաստանի և հայերի համար այս պատերազմը հայրենիքի համար էր: Բայց այստեղ մի քանի պատճառներ էլ կան՝ 1-ինը այն է, որ երկու երկրներում էլ ներքին քաղաքական լարված իրավիճակ էր և ժողովուրդը դժգոհ էր իշխանութուններից: Այդ պատերազմը ձեռնատու էր երկու երկրների իշխանություններին, քանի որ նրանք ուշադրություն շեղեցին իրենց վրայից և պատճառ 2-րդ, Ռուսաստանը ցանկանում էր ԱՄՆ-ին ցույց տալ, որ այս տարածքի տերը ու տիրակալը նա է, և կանի ինչ ցանկանա:

Այսօրվա զենքով պատերազմները իրականում պատերազմ չեն, այլ ցուցադրական շոու՝ ինչ-որ հակառակորդ երկրի համար:

 

ՈՒիստոն Չերչիլ. Մեծ Բրիտանիան չունի մշտական բարեկամներ կամ թշնամիներ, Մեծ Բրիտանիան ունի մշտական շահեր:

Սա էլ ապացույցը այն բանի, որ երկրները բացի իրենց շահերից ոչինչ չեն տեսնում:

Պետությունների բարեկամությունը կամ թշնամությունը կարող է կառուցված լինել տարբեր բաների վրա: Օրինակ տնտեսական: ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի լավ հարաբերությունների հիմքում տնտեսությունն է: ԱՄՆն լավ հարաբերությունների մեջ է Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի Ռուսաստանը՝ իր թշնամին չկարողանա իր նավթը թանկ վաճառել և հարստանալ: Կամ Հայաստանի և Ադրբեջանի թշնամության հիմքում տարածքն է, որը նրանք չեն կարողանում կիսել, բայց դա միայն նրանք այդպես ներկայացնում են, իսկ իրականում դա ձեռնատու է երկու երկրների իշխանություններին, որպեսզի թուլանա ներքին քաղաքական լարվածությունը: Հայաստանը և Իրանի իսլամական հանրապետությունը լավ հարաբերությունների մեջ են, որովհետև երկուսն էլ վատ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ և միմյանց օգնելով ուզում են հասնել իրենց նպատակին: Պետությունների հարաբերությունների հիմքում անկախ նրանից, թե դրանք լավ են թե վատ, ընկած է նրանց շահերը:

 

 

Օրինակներ թե ինչպես են պետությունները փոխվել ժամանակի ընթացքում:

Անգլիայի պատմությունը

 

Նախամարդիկ կղզում հայտնվել են ավելի քան 500․000 տարի առաջ, իսկ ժամանակակից մարդիկ առաջին անգամ այս տարածքներ եկել են 30․000 տարի առաջ։Հռոմեացիները գրավում են այն 43 թվականին, բայց լքում են 410 թվականին։ 5-6-րդ դարերում Անգլիան բնակեցվում է գերմանական տարբեր ցեղերով։ Տեղական կելտական բնակչություն կա՛մ ոչնչացվում է, կա՛մ միաձուլվում եկվորների հետ։ 7-րդ դարից սկսվում են վիկինգների արշավանքները դեպի Բրիտանական կղզիներ։ V դարից սկսած ժամանակակից Անգլիայի տարածքում բնակություն հաստատեցին գերմանական ցեղերը՝ անգլերեն ու սաքսերը, որոնք գտնվում էին նախնադարյան համայնական կարգերի քայքայման փուլում։ Անգլիայի նվաճումը նրանց կողմից արագացրեց այդ պրոցեսը։

 

 

Ֆրանսիայի պատմությունը

 

 

 

ֆրանսիացի էթնոսի հազարամյա պատմությունը: Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Այստեղ հաստատված առաջին հայտնի ցեղերից էին կելտերը որոնք հաստատվեցին։Ֆրանսիայում մ.թ.ա 1-ին հազարամյակի վերջին։ Այս ցեղերին հռոմեացիները սկսեցին անվանել գալլեր և այդ իսկ պատճառով նոր բնակեցված տարածքը սկսեց անվանվել Գալիա։ Մ.Թ.Ա 125 թվականին Գալիայի տարածքը նվաճվեց հռոմեացիների կողմից։ 3-4-րդ դարերում Գալիան նվաճվել է գերմանական ցեղերի՝ վեստգոթերի, բուրգունդների և ֆրանկների կողմից։

 

 

Պորտուգալիայի պատմությունը

 

 

Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին հին քարի դարում։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում զարգացել է մետաղամշակությունը։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատել կելտերը, մ․թ․ա․ 4-3-րդ դարերի՝ լուզիտանները, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Մ․թ․ա․ 2-րդ դարերի սկզբից նրանք համառ պայքար են մղել երկիր ներխուժած հռոմեացիների դեմ և միայն մ․թ․ա․ 1-ին դարի վերջին է Հռոմին հաջողվել կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Լուզիտանիա Հռոմ պրովինցիա։ Հռոմեացիները տիրել են մինչև մ․թ․ 5-րդ դ․ սկիզբը, երբ Պիրենեան թերակղզիները նվաճել են սվևները, այնուհետև՝ վեստգոթերը։

 

Հռոմ

Կայսրությունը և 500 տարվա պատմություն ունեցած Հռոմը թուլացել էր քաղաքացիական պատերազմների պատճառով։ Քաղաքացիական պատերազմների ժամանակ սպանվել էին բազմաթիվ սենատորներ և Սենատում գերկշռու էին Առաջին կամ Երկրորդ եռապետությունը։ Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր ավարտին։ Կայրությունն իր շրջանում զբաղեցնում էր 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարացք։ : Պետական միավաորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։ Քանի որ Հռոմը չուներ հավատալիքներ իրենց մշակույթի հանդեպ, մի քանի աստվածներ դարձան հայտնի հռոմեական դիցարանում։ Հռոմեացիների լեզուն թագավորության շրջանում լատիներենն էր։ Լատիներենը դարձավ կայսրության լեզուն։ Լատիներենը Հռոմի կոռծանումից հետո էլ բավական հայտնի լեզու էր։

 

 

Իմ հասակակիցները տարբեր պետություններում

Իմ կարծիքով, մեր երկրում ավելի անլուրջ են վերաբերվում դեռահասներին, քան Եվրոպայում: Հայաստանում իմ հասակակիցները շատ են դժգոհում, որ իրենց վերաբերվում են փոքրի պես: Չնայած նրան, որ մենք շատ ու շատ լուրջ հարցերին մոտենքում ենք ինչպես հասուն մարդիկ, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում (զարգացած երկրներում) չկա այդպիսի խնդիր: Ես կարդում եմ նրանց մտքերը այդ տարիքի մասին, նրանք ասում են, որ դա շատ հաճելի տարիք է՝ միայն Հայաստանում է, որ այդ տարիքային շրջանը անվանում են դժվար: Ինչում են անվանում դժվար, որովհետև հենց իրենք էլ դժվարեցնում են: Մեծ Բրիտանիայում դեռահասների կյանքը:

11 տարեկան երեխաներին օրական հատկացվող  գումարի միջին քանակը շաբաթական £ 6.31 է, 12-ից 16 տարեկան դեռահաների համար հատկացվում է շաբաթական £ 9,15:

Ինչ է պատանիների կյանքում, ինչպես Անգլիայում:

 

Անգլիայի պատանիները ապրում են այնպես՝ ինչպես դեռահասները Ամերիկայում կամ եվրոպական այլ երկրներում: Նրանք հաճույքով  զրուցում են իրենց  ընկերների հետ իրենց, լսում են իրենց MP3 նվագարկիչների վերջին երաժշտությունը, վերջին նորաձեւության համար գնումներ կատարում կամ հեռուստատեսությամբ կամ կինոթատրոնում դիտում ֆիլմեր:

 

 

Աղբյուրներ՝

Հռոմեական կայսրություն

Պորտուգալիայի պատմություն

Պետությունների առաջացումը

Անգլիայի պատմությունը

Ֆրանսիայի պատմությունը

Նիկոլո Մակիավելլի ՙՙՏիրակալը՚

 

Leave a comment