Հայոց լեզու տնային առաջադրանք

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Առաջադրանքներ.

  • Բլոգում տեղեկություն հավաքել հեղինակի մասին, սովորել։

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Կաղանդի ծառը

Կաղանդի ծառը շտկելու համար երկու բան է պետք՝ նախ ծառը հետո վրայի զարդերը,

Կաղանդի ծառը շտկելու համար երեք բան է պետք՝ չհաշված ծառի վրայի զարդրեը,

Հավատքն է գալիք լավ եկող օրերի նկատմամբ

Կաղանդի ծառը շտկելու համար մեկ բանն էլ է բավական՝ ոչ ծառը, ոչ էլ զարդերը

Այդ մեր խիղճերը ադամանդ կարծողմիամիտ հոգուս բարի խաբկանքն է,

Կաղանդի ծառը շտկելու համար արդեն հույսը բավական է

Բարի տարի ձեզ և բարի հույսեր:

 

  • Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:

Գրողը ավելորդ էր համարում ծառը զարդարելը: Իմ կարծիքով նույնպես զարդարելը ավելորդ է: Նա կարծում էր, որ ամենակարևորը հավատքն է եկող լավ օրերի նկատմամբ:

  • Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին:

Ինչպես ամբողջ Հայաստանում ՝ այդպես էլ իմ շրջապատմում տոնը նշելիս հիմնականում ուշադրություն են դարձնում սեղնանին, որպեսզի լինի ամեն ինչ, բայց դա ինձ չափից ավելի նյարդայնացնում է, որովհետև մարդիկ չգիտեն էլ, թե ում բայց ուզում են ապացուցեն, որ իրենք շատ ճոխ են նշում Ամանորը:

Leave a comment