Հայոց լեզու տնային առաջադրանք

  1. Պատկերացրու՛, դու Հայաստանի կրթության նախարարն ես, գործուղվել ես այլ երկիր։ Սեմինարի ընթացքում պետք է ներկայացնես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագրերն ու գործունեությունը։ Մտածի՛ր, թե բլոգումդ ինչպես դա ներկայացնես։

Մեր կրթահամալիրում, աշխատում են համակարգիչներով, որովհետև շատ  դասերի համար համակարգչով աշխատելը ավելի արդյունավետ է, քան գրքով և տետրով: Իականում գրքով կարդալը ավելի լավ է և օգտակար երևակայության համար, բայց դասերի ընթացքում հնարավոր չէ գրքով մտնել համացանց և օրինակի համար՝ փնտրել Եղիշե Չարենցի բանաստեղծություններից մեկը կամ էլ կյանքից հետաքրքիր մանրամասներ: Նույն բանը կարելի է ասել բոլոր դասերի վերաբերյալ բացառությամբ՝ երկրաչափության: Ես բոլորին բացատրեցի համակարգչով աշխատելու առավելությունները և թերությունները, իհարկե առավելությւոնները ավելի շատ էին, իսկ հիմա անցնենք կրթահամալիրի ծրագրերին: Մեր կրթահամալիրում կան նախագծային շաբաթներ և ճամբարներ, որտեղ իրականում ավելի լավ և հեշտ են սովորում, բայց երբ նայում են կողկից, թվում է, թե միայն խաղում են: Ճամբարների ընթացքում հնարավոր է, որ մի խումբ գնա ռուսերեն ֆիլմ դիտելու: Բնական է, որ ֆիլմը դիտողները փորձելու են այն հասկանալ և ավելի ուշադիր են լինելու՝ այդ իսկ պատճառով սովորողները ձեռք կբերեն ռուսերեն բառապաշար, իսկ սովորական դասի ընթացքում ձանձրանում են շատերը և չեն էլ լսում ուսուցչին: ԱՅստեղից հետևություն, որ մեր կրթահամալիրը փորձում է մեզ սովորեցնել ամենահետաքրքիր և հեշտ ձևով: Մեր կրթահամալիրում բոլորոը ունեն հավասար իրավունքներ: Այդպիսի բան չկա Հայաստանյան ոչ մի դպրոցում: Մեզ սովորեցնում են պաշտպանել մեր իրավունքները, լինել ազատ մարդ՝ միևնույն ժամանակ լինել քաղաքակիրթ: Հանգում ենք այն եզրակացությանը, որ մեր կրթահամալիրը մեզ սովորեցնում է լինել լավ մարդ և միևնույն ժամանակ տալիս գիտելիքներ:

Leave a comment