Նար-Դոս ՙՙՍպանված աղավնին ՚՚ վերլուծություն

Ամենալավ ժամանակն է ընթերցանության։ Քանի որ հանձնարարված է ընթերցել մեր ցանկացածը, ես գրեմ այս օրերին իմ կարդացած վիպակի մասին։

Նար-Դոս
«Սպանված աղավնին» վիպակի մասին

Այս պատմությունը շատ խճճված էր: Այս պատմությանը կարելի է նայել և՛ որպես սիրային պատմություն ՛և որպես մարդկային կյանքի մի սովորական պատմություն, բայց իմաստը, ըստ իս, ամբողջովին այլ է: Այս ստեղծագործությունը մի անակնկալ սիրային եռանկյունու մասին էր, որն ավարտվում էր մահով և հարբեցողությամբ: Իհարկե, առաջին հայացքից կարելի է ասել, հասարակ ստեղծագործություն է, շատ պատմվածքների, վիպակների նման, բայց ես այդպես չեմ կարծում: Այո՛, կարելի է ասել նաև, որ այս սիրավեպը նույնպես կարող է լինել իմաստի մի մասը, բայց միայն մի մասը: Ըստ իս,իսկ գուցե շատերն էլ են այդպես կարծում,վիպակի բովանդակությունը, գրողի ոճըառանձնահատուկ չեն, բայց եկեք ուշադրություն դարձնենք մի բանի վրա՝ երկխոսություններ: Բոլոր մարդիկ, ովքեր կարդացել են այս գիրքը, համոզված եմ, որ նկատել են երկխոսությունների հետաքրքիր և խորիմաստ լինելը: Երկխոսությունները շատ երկար էին սովորական ստեղծագործությունների համեմատ և շատ ավելի խորը: Ըստ իս, այս ստեղծագործության իմաստը հենց երկխոսությունների մեջ է թաքնված:Երկխոսություններն ընթերցելիս հասկանում էի ամբողջովին տարբեր կերպ մտածող, տարբեր կերպ ապրող, կյանքը տարբեր կերպ ընկալող կերպարներին, տեսնում էի մի կոնկրետ հարցի շուրջ իրենց կարծիքներն ու տեսակետները բարձրաձայնող մարդկանց: Այստեղ էլ՝ կարծիքների բախումը։ Ընթերցողը վերջում դեմառդեմ կանգնում է խնդրի ողբերգական լուծման հետ։ Տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպ, ինչպիսի անփույթ վերաբերմունք կյանքի հանդեպ։

Որքա՜ն խոր ու ազդեցիկ դրամա է ապրում Սառան, երկրորդ անգամ հանդիպելով Թուսյանին, որը ցինիկաբար առաջարկում է նորից շարունակել նույն հարաբերությունները։ Անկոտրում ու պայքարող այս կինը պահանջում է վրեժխնդրութուն՝ բողոքող հոգու ամբողջ թափով, իր արժանապատվությունը, իր ընտանեկան սրբությունը անպատվողի նկատմամբ։ Իսկ կամքից զուրկ ու թույլ ամուսինը չի կարողանում լուծել այդ  խնդիրը, ուստի Սառան դիմում է իր համարձակությանը։ Հիվանդ ու նյարդային կինը անզոր էր վրեժ լուծել։ Այս ծանր ապրումներից, իր հոգեկան վիճակից միայնակ մեռնում է։

Հերոսներից և ոչ մեկը իրեն հանցավոր չի ճանաչում․․․ԻսկՍառան որքա՜ն է քննադատում այն աշխարհը, որը հանդուրժում է Թուսյանի նմաններին։

Leave a comment