ԽՍՀՄ-ի ՙՙլուսավոր՚՚ կողմերը

Արարատ Հակոբյանի ՙՙ1937 թվականը Հայաստանում՚՚ գրքի վերլուծություն

1937 թվականը խորհրդանշում է մարդկանց զանգվածային ոչնչացումը և ասվում է, որ հենց այս թվականին է եղել ոչնչացումների ամենամեծ մասը, իսկ պատճառները և հետևանքները հասկանալու համար պետք է գնալ սկզբիզ՝ 1918-ից մինչև 1991 թվականները: Մարդկանց զանգվածային ոչնչացումը եղել է հիմնականում 1930-ից 1937 թվականներին, բայց դրանից հետո էլ է շարունակվել՝ ուղղակի ավելի թույլ տեմպերով: Բոլորը այդ մարդկանց սպանությունները և աքսորները վերագրում էին Իոսիֆ Ստալինին, բայց իրականում միակ մեղավորը նա չէ: Հասարակ մարդիկ այդ սպանությունների համար մեղադրում էին Ստալինին, որովհետև նա էր ԽՍՀՄ-ի և ԽՄԿԿ-ի ղեկավարը: ԽՄԿԿ-ի բոլոր անդամներին ձեռնտու էր նման իրավիճակը ԽՍՀՄ-ում, քանի որ նրանք ստանում էին իշխանություն և կարող էին շատ բաներ հափշտակել անօրինական ճանապարհով: Երբ որ պետության ղեկավարը ցանկանում է բացարձակ իշխանություն հաստատել բոլորի նկատմամբ, նա դա անում է մարդկանց  վախեցնելու միջոցով, ինչը և եղավ ԽՍՀՄ-ում: Վախեցնելուց բացի կա մեկ այլ տարբերակ՝ դա հարգանքն է բոլորի կողմից, բայց հաստատ կլինեին շատ մարդիկ ովքեր չէին հարգի այդ մարդուն՝ հետևաբար վերադառնում ենք առաջին տարբերակին: Իսկ վախեցնելու ամենալավ ձևը մարդկանց սպանել էր, որպեսզի մյուսները տեսնեին և հասկանային հակառակվելու դեպքում ինչ կլինի իրենց հետ: Այստեղից հետևություն, որ այդ զանգվածային ոչնչացումները կատարվելու էր նրա կողմից՝ ով կլիներ ԽՍՀՄ-ի և ԽՄԿԿ-ի գլխավորը, ուղղակի այդ սպանությունների քանակը տարբեր կլիներ, իսկ դա կախված կլիներ այդ նախագահի դաժանության աստիճանից: Ռուսաստանում հնուց է եկել ցարական կարգը և ճորտատիրական համակարգը: Ցարական կարգի ժամանակ ամեն ինչ՝ առանց բացառության, արվում էր այնպես, ինչպես կցանկանար ցարը, իսկ ոչ վաղ անցյալում, մոտավորապես երկու հարյուրամյակ առաջ, Ռուսաստանում դեռ նույնիսկ ճորտեր ունենալու վերաբերյալ օրենքներ կային: Գրում եմ Ռուսաստանի մասին, քանի որ ԽՍՀՄ-ը և ԽՄԿԿ-ն կառավարողների ճնշող մեծամասնությունը ռուսներ են: Ինչու խոսեցի ցարական կարգից և ճորտատիրությունից, որովհետև ԽՍՀՄ-ը դա նույն ցարական կարգով և ճորտատիրությունով առաջնորդվող երկիրն էր, որտեղ դա ներկայացնում էին լրիվ այլ կերպ՝ ոչ համապատասխան իրականությանը: Ռուսաստանում կառավարիչներին ժառանգաբար է փոխանցվել երկիրը, որպես իրենց սեփականություն ընդունելը: Դրանից մենք կարող ենք հանգիստ ենթադրել, որ նրանց գիտակցության մակարդակը շատ ցածր էր, քանի որ նրաց համար ոչ մի արժեք չուներ մարդկային կյանքը: Երկիրը կառավարողները ԽՍՀՄ-ը աշխարհից կտրել էին միայն մեկ նպատակով. դա շատ պարզ է՝ չպետք է զարգանա մարդկանց վիճակը: Մարդկանց գիտակցության զարգացման դեպքում հնարավոր չէր լինի անել այն՝ ինչ արեցին նրանք: Եկեք սկսենք 1920-ականներից, երբ Լենինը նույնպես շատ մարդկանց էր ոչնացնում: 1921-ից 1929 թվականների ընթացքում ԽՍՀՄ-ում հեղափոխական հանցագործությունների համար քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է 600 հազար մարդ: Այդ նույն ժամանակահատվածում և նույն պատճառով գնդակահարվել է մոտ 11 հազար մարդ՝ Լենինի հրամանով: Ստալինի արածները Լենինի արածների տրամաբանական շարունակությունն էր և, եթե Լենինը լիներ նախագահ՝ նա կաներ դա: Եվ Հայաստանում ինչպես նաև Ռուսաստանում այդքան չի քննարկվում և փորձվում բացահայտել այդ զանգվածային վայրագությունները, իսկ ինչո՞ւ: Ռուսաստանում իշխանություններն են ճնշում և չեն թողնում, իսկ Հայաստանում ինչո՞ւ: Առաջին պատճառը այն է, որ սերունդը փոխվում է և շատերը չեն էլ հիշում,թե ինչ է եղել այդ ժամանակ, իսկ  երկրորդ պատճառը այն է, որ հայերը կարծում են, թե եթե Ստալինը չպահեր Հայաստանը, ապա թշնամիները կգրավեին, բայց ուղղակի հաշվեք, եթե Ստալինը չսպաներ և չաքսորեր այդքան հայերի, հայերը կարող էին ուժեղ երկիր և բանակ կառուցել: Այնպես, որ ոչ մի անիմաստ արդարացում չի արդարացնում հայերին: Հայերը պարտավոր են ուսումնասիրել և բացահայտել այդ ամենը, այլ ոչ թե արդարանալ: Լենինը սկսեց, իսկ Ստալինը շարունակեց մտավորականների ոչնչացումը ամբողջ ԽՍՀՄ-ում, իսկ մտավորականներին վերջնականապես ոչնչացնելուց հետո սկսեց ոչնչացնել այն մարդկանց, ովքեր «մտածում էին» և  թողնում էին միայն այնպիսի մարդկանց, ովքեր ունեին ստրուկի հոգեբանություն և անվերապահորեն ենթարկվում էին իրենց: Դա արվում էր մի մեխանիզմի շնորհիվ, որը կառուցվել էր ԽՄԿԿ-ի կողմից: Այդ մեխանիզմում մարդիկ էին ոչնչացնում իրենք իրենց: Ստալինը հայտարարել էր, որ բոլորի պարտքն է գտնել հայրենքի թշնամիներին և օգնել նրանցից ազատվելու հարցում: Այդ ժամանակ մարդիկ սկսում էին վախենալ, որ մեկ ուրիշը կարող է իրեն ներկայացնել որպես հայրենիքի թշնամի և իրենք էին ներկայացնում ուրիշներին, որպեսզի ոչ ոք իրենց չկասկածի ու այդպես գրեթե բոլոր մարդիկ: Դա էր այդ մեխանիզմը: Այդ ժամանակ այնտեղ այնպիսի վախի մթնոլորտ էր, որ բոլորը տանը նստած չգիտեին, թե արդյոք հաջորդ վայրկյանին չէին մտնի իրենց տուն և տանեն գնդակահարելու: Ահա այդպիսին էին ԽՍՀՄ-ն և Հայաստանը այդ ժամանակներում:

 

Leave a comment