Ես գիտեմ՝ հիմա կարդում ես այս տողերը

Մարդկանց կարծիքները տարբեր են, բայց նրանց միավորում է մի բան իրար հասկանալու կարողությունը: Մարդիկ կարող են իրար հասկանալ տարբեր ձևերով, բայց նրանք շատ դեպքերում իրար չեն հասկանում: Պետք է իրար հասկանալ, իսկ չհասկանալու դեպքում դուք կորցնում եք մարդկային ամենակարևոր հատկանիշներից մեկը: Այդպիսի պատմություններ կյանքում շատ են պատահում բայց այս մեկը իրոք իրական է և ցավալի: Լինում է մի դեռահաս տղա, նրա մոտ կարծես, թե ամեն ինչ լավ էր կյանքում: Նա շրջապատված էր լավ ընկերներով և դպրոցում  էլ էր ամեն ինչ լավ, բայց հանկարծ փոխվեց ամեն ինչ: Այո մեկ վայրկյանում փոխվեց նրա կյանքը՝ նա ապշած էր: Նրա ընկերներ նկատել էին, որ ինչ որ բան այն չէ նրա հետ, բայց այդպես էլ չկարողացան հասկանալ: Նա իրեն տարօրինակ ուրախ էր զգում: Մի օր դասերից դուրս գալուց, նրա ամենամոտ ընկերը՝ Արամը նրա հետ տուն էր գնում:

Leave a comment