Իմ ճանապարհը դեպի դպրոց

Ընդհանրապես ճանապարհները միշտ էլ հետաքրքիր են, բայց դրանք ավելի հետաքրքիր են դառնում, երբ դու ընթացքում մտածում ես: Շատերին թվում է, թե ձանձրալի է ամեն օր գնալ ու գալ նույն ճանապարհով, բայց այդ կախված է, թե ինչ ենք մտածում: Ես ամեն անգամ դպրոց գալուց տեսնում եմ նույն բաները, բայց մտածում լրիվ ուրիշ բաների մասին: Ճանապարհին  մարդ կարող է շատ բաներ հայտնաբերել և պարզեցնել իր կյանքում: Օրինակ՝ ես ամեն օր հայտնաբերում եմ իմ դպրոցը լրիվ ուրիշ ձևով, ի տարբերություն երեկվա: Ես դպրոցի ճանապարհին մտածում եմ ամեն ինչ մասին բացի դպրոցի: Մարդը չի կարող ճանապարհին չմտածել, որքան էլ ուզենք մեկ է մտածում ենք ինչ որ բաների մասին: Շատ դեպքերում, լրիվ անիմաստ թվացող մտքերից ծնվում է լուրջ գաղափար՝ ճանապարհի շնորհիվ:

Leave a comment