Հայոց լեզու արձակուրդների առաջադրանք

Շարադրություններ հետևյալ թեմաներով՝

  • Ինքներդ դարձեք ձեր լույսը

Այս կյանքում, բոլորն էլ ունեն ինչ որ նպատակ, որի համար էլ ապրում են: Հնարավոր, է այդ նպատակը ողջ կյանքումդ չգտնես` դրա համար պետք է դուք քեզ համար ապրես: Ընդհանրապես, նպատակին հասնելը, դա մի մեծ լուսավորություն է, բայց եթե նույնիսկ նպատակ չկա, այդտես լույսի մի շող անգամ լինել չի կարող: Մարդ պետք է ինքը լինի իր լույսը, մարդը պետք է աշխատի իր վրա, որպեսզի կարողանա դառնալ կատարյալին մոտ: Դա կլինի ամենամեծ լույսը մարդու կյանքում:

 

  • Իմ առավոտը սկսվեց…

Ընդհանրապես, իմ առավոտները սկսվում են զարթուցիչի զնգոցով, բայց շաուրնակությունը լրիվ այլ է: Եթե ես այդ առավոտ պրոց չեմ գնալու, ապա անկողնումս պարկած գիրք եմ կարդում: Եթե ես այդ առավոտյան պետք է դպրոց գնամ, ես անում եմ ամեն ինչ` ինչպես միշտ: Ընդհանրապես ինձ համար, օրվա առաջին մասից մի քիչ ավելին դարձել է պարտականություն, որը պետք է կատարենք: Դա ռոբոտի կյանք է, որով ես չեմ ցանկանում ապրել: Առավոտը, օրվա ամենաբարդ մասն է, ինձ համար, որովհետև ես չեմ կարողանում հեշտ արթնանալ: 

 

 

  • Զավեշտալի դեպք իմ կյանքում

Բոլորի կյանքւոմ էլ պատահում է մի զավաշտալի դեպք` ես նույնպես բացառություն չեմ:

Իմ կյանքում եղել են, մի քանի զավեշտալի դեպքեր, բայց ես կպատմեմ ամենավտանգավորը:

Երեք տարի առաջ, ես մեր գյուղում գնացել էի հարևանի տուն:  Ես դուրս գալուց, մի լար տեսա կախված տան դռան առաջ, բայց ձեռք չտվեցի մտածելով, որ երևի ինչ որ բան է կտուրից կախված պետք չէ գցեմ այն: Եվ ես նրա տակով անցա` առաց նույնիսկ մի հպումի: Հետո ես իմացա, որ այդ լարը իրականում, հոսանքի լար է եղել, որը ամբողջովին բացված է եղել: Հետո տանեցիները ինձ պատմեցին, որ ծառի մի հաստ ճյուղ է ընկել լարի վրա, որը իր հետթիվ բացվել է ամբողջովին և ընկել գազի խողովակի վրա, որը ինչպես գիտենք հոսանքի հաղորդիչ է: Այդ դեպքից հետո, ես շոկի մեջ էի:

  • Մեր բակը

Մեր բակը շատ մեծ է և գեղեցիկ, որը ես ավելի գեղեցիկ եմ սարքում` այնտեղ բույսեր դնելով: Բակում, առանձնապես ոչնչով չեմ զբաղվում` բացի մարզվելուց: Այդ բակը, ծառայում է նաև, որպես հանգստանալու տեղ, բայց միայն ամռանը: Ես ամռանը, շատ եմ աշխատում բակում, որը ինձ օգնում է պարապ չմնալ:

  • Ինչպիսի՞ երկրում կուզենայի ապրել (գրեք փաստարկված կարծիք՝ ինչու՞)

Ես կուզեի ապրել մի երկրում, որտեղ մարդիկ իրենք են որոշում, թե երկրի վիճակը ինչպիսին պետք է լինի` չնայած հիմաել է այդպես: ՈՒղղակի պետք է, որ մարդկանց գիտակցության մակարդակը ավելի բարձր լինի: Երկիրը պետք է լինի մարդկանց տիրապետության տակ, բայց հիմաել է այդպես, ուղղակի մարդիկ այն սխալ են կառավարում: Մեր երկրում, մարդիկ ազգասեր են, բայց ոչ պետականասեր: Ես շատ եմ ցանկանում, ր մարդիկ կարողանան գնահատել իրենց պետությունը:

  • Ուսուցիչ, որ փոխեց մտքերս, կյանքս:

Իմ ուսուցիչը, ով փոխեց կյանքս, նա գրական հերոս է Շերլոկ Հոլմսը: Նա ինձ սովորեցրեց, որ պետք չէ շուտ նյարդայնանալ, և պետք է համբերատար լինել: Հիմա, ես ինձ վրա աշխատում եմ, որպեսզի շուտ չնյարդայնանամ: Նա ինձ սովորեցրեց, որ պետք չէ սկսած գործը կիսատ թողնել` պետք է գնալ մինչև վերջ: ԵՍ միշտ այդպես եմ վարվել ամեն ինչի հետ, սկսածս գործը կիսատ չեմ թողել: Նա ինձ սովորեցրեց, որ զգացմունքները շատ մեծ խոչընդոտ են ինչ որ արդյունքի հասնելու համար պետք չէ շարժվել սրտով, այլ` ուղեղով: Պետք է լինել խորամանկ և ունենալ լավ դիտողականություն, որոնք ես նույնպես ունեի: Նա ասում էր, որ մարդը չպետք է լինի համեստ, որովհետև դա խաբեություն է: Պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կաք:

Leave a comment