Լռություն վերլուծություն

Իմ կարծիքով, այս ստեղծագործության մեջ գլխավոր ասելիքն է` Հենց այնպես ոչինչ չի տրվում-ը: Օձավան կարողացավ հաղթահարել դասարանցիների արհամարանքը, բայց դա միանգամայն Օձավայի մտածելու և տանջվելու շնորքն է, որովհետև Օձավան հասկացավ, որ կարելի է առհամարել մնացածին, միայն այն ժամանակ, երբ սկսում էր լրջոեն մտածել: Նա ճիշտ վարվեց այն ժամանակ, երբ հարվածեց Աոկիին, դրանով նա ցույց տվեց, որ նա նրանից պակաս չէ և կարող է պայքարել Աոկիի հետ: Ճիշտ է Աոկին կարող էր դա օգտագործել որպես վահան, բայց միևնույն է Օձավան ճիշտ է վարվել:

Աոկին սկզբնական շրջանում չպատասխանեց Օձավաին, և սպասեց մինչ գա հարմար ժամանակ, բայց ինչպես ասում են` թույլեր սպասում են, որ գա հարմար ժամանակ, իսկ ուժեղները ստեղծում են դա: Չնայած, իմ կարծիքով Աոկին ստեղծեց դա, այն ժամանակ, երբ ինքնասպան էր եղել իր դասարանցիներից մեկը, բայց ես կարծում եմ, որ դա Աոկիի ձեռքի գործն էր, որով կարողացավ վատ իրավիճակի մեջ դնել Օձավային: Իրականում բոքսը առաջին հայացքից թվում է հասարակ սպորտ, բայց դու պետք է կամքի ուժ ունենաս, որպեսզի կարողանաս բոքսով զբաղվել` այնտեղ հնարավոր չէ միշտ հաղթել և պետք է կարողանաս ընդունել պարտությունդ և չկոտրվես, երբ որ ռինգում ընկնում ես բոլորի աչքի առաջ: Պետք է կամքի ուժ ունենաս և շաուրնակես սկսածդ: Օձավան, բոքսի շնորհիվ կարողացավ հաղթահարել դասարանցիների արհամարանքը: Նա կամքի ուժ ունեցավ:

Այն ժամանակ, երբ նրա հետ չէին խոսում ոչմեկ, նա չարեց մի բանը, որը պետք է աներ:

Օձավան ուղղակի պետք է ստեղծեր այնպիսի իրավիճակ, որտեղ նա պետք կգար դասարանցիներից մեկին, և այդ ժամանակ նա արհամարեր նրան:

Այս ստեղծագործության հետ կապ ունեցող մտքեր հայտնիների կողմից:

Պետք է գիտակցես, որ միշտ չես կարող հաղթել: Լեո Մեսսի

Ինչո՞ւ ես սկսել այդ ուղին, եթե այն ավարտին չես հասցնելու: Գարեթ Բեյլ

Leave a comment