Մայրենի տնային առաջադրանք

Գործնական քերականություն
1. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:
Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ-երթ, որբ-որս, որթ-որբ, որձ-որթ, որմ-որջ (պատ), որջ-որմ, որս-որդ:
Հորդ-հարդ, հարդ-հորթ, ուղտ-աղտ, աղտ-ուղտ, գիրք-ձիրք:
 
2.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր).
Օրինակ ‘ բարձր – ցածր.
                         Տալ- վերցնել
Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-ցրված, բարեկամ-օտար, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական,  հիշել-մոռանալ. վառել-հանգեցնել. դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել, հյուսել-քանդել, թույլատրել-արգելել, ընկնել-կանգնել, գումարել-հանել, թափթփել-հավաքվել. պապանձվել-շաղակրատել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղեցնել:
 
3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նորբառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտբարեմիտ, մանկաժպիտ):  Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:
ա) Ջրահարս, ծովանկար-ծովահարս, ջրանկար  բ) ժանգապատ, արծաթագույն,- ժանգագույն, արծաթապատ գ) հողմածին, ջրաղաց,- ջրածին, հողմաղաց դ) զորագունդ, երկրամաս- երկրագունդ, զորամաս:
 
4. Խոսքն ըստ  օրինակի փոխի´ր, անուղղակի խոսքը դարձրո´ւ ուղղակի:
Օրինակ ՝ 1. Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:
2.  Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան
ու տեսնի  կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
Ա´յ տղա, գնա´ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարր:
Հայրն Արտակին ասաց,  որ ճանապարհից վերցնի իր հե- ծանիվր, որովհետև մարդկանց խանգարում է:
Հայրն Արտակին ասաց.
– Հեծանիվը ճանապարհից վերցրու: Այն խանգարում է մարդկանց:
Տղայի  ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է  գնում:
Տղայի ընկերն ասաց.
–  Ես էլ չեմ սպասի թզուկի գալուն, ես տուն եմ գնում:
Թագավորը տղային ասաց, որ  գնա երկրից  երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց.
– Գնա երկրից երկիր, ման արի ու գտի մատանուդ քարը:
Նապաստակն ու մուկն ասացին,  որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկն ասացին.
– Մենք գնում ենք տղային օգնելու:
Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն  աշխարհը տեսնելու:
Արջը նապաստակին և մկանը խնդրեց.
– Ինձ էլ ձեզ հետ տարեք աշխարհը տեսնելու:
Արեգնազանը ներկայացավ և ասաց,  որ ինքն իշխան Ար­մանի որդին է:
Արեգնազանը ներկայացավ և ասաց.
– Ես իշխան Արմանի որդին եմ:
Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Թագավորը հյուրին խնդրում էր.
– Ինձ մենակ չթողնես կախարդի մոտ:

Leave a comment