Երկրի օր

Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է ԱՄՆ-ում դեռևս 1970-ական թվականներին: Տոնը պաշտոնապես սկսել են նշել 2010 թվականից:

Օրվա խորհուրդը մարդկության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա հրավիրելն է: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերի Երկիր մոլորակին:

Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:
Օրինակ` մարդիկ կարող են խելամիտ կերպով և խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան, այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվել և այլն:
Աղբյուրը` http://www.dasaran.am/apps/wiki/view/id/7269

Leave a comment