Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Կարծում եմ, որ Սահյանը այս բանաստեղծությամբ ցանկացել է ասել, որ բոլորս էլ հերթական մեկն ենք, ով գալու է և գնալու է, այս աշխարհ և այս աշխարհից: Հնարավոր է, որ տխրություն լինի մահվանից հետո, բայց միևնույնն է ամեն ինչ նույնն է մնալու աշխարհում: Ես չգիտեմ, թե ով ինչպես է հասկանում այս բանաստեղծությունը, սակայն ես հասկանում եմ, որ ես չեմ աշխարհի կենտրոնը և ոչինչ ինձանից կախված չէ այս աշխարհում: