Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որն է իմ ամենամեծ ցանկությունը կամ երազանքը։ Երբ քեզ հանկարծակի հարցնում են քո ամենամեծ երազանքի մասին, որպեսզի կատարեն, դու ուղղակի շփոթվում ես եւ չես իմանում, թե ինչ ասել, քանի որ երազանքները եւ ցանկությունները իրոք շատ են։ Իհարկե ես ունեմ երազանքներ համայն մարդկության, բարության եւ արդարության մասին, սակայն շատ շատերը դա իրատեսական չեն համարում։ Կարծում եմ, որ նորմալ է, երբ մարդիկ դրան լուրջ չեն վերաբերվում, սակայն յուրաքանչյուրը պարտավոր է վերոնշյալ բաները կատարել կամ իրականացնել, որքանով որ ինքը կարող է։ Դե բնականաբար արդեն հասկացաք, թե ես ինչ եմ ցանկանում ձմեռ պապուց։ Ցանկանում եմ, որ այս տարում մարդիկ դառնան ավելի խոհեմ եւ ավելի ամրապնդնե իրենց հավատը դեպի Աստված