Մարդը մի էակ է, որը ունի մտածողություն, խոսելու ունակություն, և ի վրեջո ուղեղ: Ես վստահ եմ, որ բոլոր մարդիկ ունեն արժեհամակարգեր՝ յուրաքանչյուր մարդ: Սակայն այստեղ մի խնդիր կա, խնդիրը հետևյալն է՝ ինչպիսինն է այդ արժեհամակարգը, ումց է այն փոխանցվել և արդյո՞ք օգտակար է այն: Այս հարցերին անկեղծ ասած ես չեմ կարող պատասխանել, քանի որ հոգեբան կամ մարդաբան չեմ: Գիտեք, մարդը կարող է ունենալ կամ չունենալ ցանկացած արժեք իր մեջ, բայց ըստ իս կա մի արժեք, որի բացակաության դեպքում ուղղակի մարդը վերածվում է անասունի(կենդանու): Իհարկե այդ արժեքը պատասխանատվությունն է: Պատասխանատվությունը առնչվում է կյանքի բոլոր ոլորտների հետ, օրինակ՝ աշխատավայրի, դպրոցի, ընտանքի և ընդհանրապես մարդկության և հասարակության: Բերեմ մի քանի պարզ օրինակներ: Օրինակ՝ ծնողը անպատասխանատվություն է դրսևորում երեխայի հանդեպ և ուտելիք չի պատրաստում(կարչաժամկետ կենցաղաային օրինակ) կամ վատ է դաստիարկում(օրինակ ողջ կյանքի մասշտաբով), և հետո ինչ,  կարելի է ասել երեխան մնում է սոված, իսկ անդաստիկար լինելու դեպքում բնականաբար չստացավծ կյանք: Մեկ այլ օրինակ՝ ընկերության աշխատակիցը անպատասխանատվություն է դրսևորում և չի կատարում իր մի օրվա աշխատանքը, արդյունքը այն է, որ խաթարվում է ողջ ընկերության աշխատանքը և մեծ վնասներ են կրվում: Այս երեք պարզ օրինակներից կարելի է հասկանալ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ անպատասխանատվությունը: Այո, այդ արատավոր արժեքը՝  անպատասխանատվությունը, շատ թանկ է վճարվում, իսկ եթե անպատասխանատվությունը արդեն վերաբերվում է ընտանիքին, պետությանը կամ ազգին դա անդառնալի հետևանքներ ունի: