Հերթական արկածային գիրքը: Չնայած այս գիրքը կարելի է ասել, որ ՝և արկածային էր ՝և իրականություն: Այս ստեղծագործությունը պատմում է անգլիական երկու իշխանտների ՝ Յորկերի և Լանկաստերների պատերազմների մասին՝ գեղարվեստականորեն ներկայացված: Գլխավոր հերոսը Դիկ Շելտոնն էր, ում հորը սպանել էին նրա խնամակալը` սըր Դենիելը, որը զորավար էր և նրա բարեկամներից մի քանիսը: Դիկը մեծանում էր սըր Դենիելի Մոթ ամրոցում և ոչինչ չէր կասկածում, իսկ երբ արդեն մի քիչ ավելի հասուն դարձավ սկսեց կասկածել սըր Դենելին՝ իր խնամակալին և սըր Օլիվերին իր հոր սպանության մեջ: Մինչ այդ, Մոթ ամրոցի շրջակա անտառներում հայտնվել էին ավազակախմբեր որոնք սև նետերով հարձակվում էին սըր Դենիելի և նրա բարեկամների վրա, որպեսզի վրեժ լուծեն Հարրի Շելոտնի՝ Դիկի հոր սպանության համար: Դիկը փախավ ամրոցից և պատահական կերպով ընկավ վրիժառուների ձեռքը: Որոշ ժամանակ անց նա դարձավ նրանց առաջնորդը և բազում արկածների մեջ ընկնելուց հետո Դիկի իր հարսանիքի օրը հնարավորություն ստացավ լուծել հոր վրեժը՝ սպանել սըր Դենիելին, ով սպանել էր նրա հորը, բայց Դիկը չցանկացավ հարսանիքի օրով սպանություն գործել և հենց այն պահին, երբ նա ազատ թողեց սըր Դենիելին ինչ-որմի սև նետ խոցեց նրա սիրտը, դա Դիկի և նրա հոր հին բարեկամն էր: Այս ստեղծագործությունը հրաշալի էր պարզապես: Ամեն ինչ նկարագրված էր գերազանց կերպով: Իմ կարդացած շատ արկածային գրքերում ծովը և նավերը շատ մեծ դեր ունեին, սակայն այստեղ նավը և ծովը շատ ավելի փոքր դեր ունեին: Կարող եմ ասել, որ հրաշքը շատ անգամներ օգնեց Դիկին: Դիկը հանդիպեց այնպիսի մարդկանց, ովքեր ցանկացան նրան օգնել: Եվ նրանց ավանդը Դիկի հաջողությունների մեջ անգնահատելի է: Գիտեք, կարծում եմ, որ շատ դժվար է վրեժ լուծել մի մարդուց, որը քեզ պահել և մեծացրել է, սակայն Դիկի կարողացավ արիություն գտնել իր մեջ և իրագործեց իր մտքերը: Խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը բոլորին:

Advertisements