Հերթական արկածային գիրքը: Այս գիրքում իրադարձությունները չափից արագ էին զարգանում և դա ՝և րական կողմեր ունի ՝և բացասական: Արկածների կենտրոնը Ջիմ Գոկինսն էր, ում մոտ պատահաբար հայտնվում էր քարտեզ, որտեղ նշված էր մեծ քանակությամբ գանձերի տեղը: Այնուհետև նա իր մտերիմների հետ ճամփա է ընկնում դեպի ծով, իսկ հետո նավի վրա բացահայտվում են ավազակներ նրանց հետ երկարատև կռիվ է լինւոմ նույնիսկ երբեմն տեղափոխվում է ցամաք՝ կռիվը, իսկ վերջում բազմաթիվ արյունալի սպանություններից հետո գանձերը գտնվում են և ամեն ինչ լավ ավարտ է ունենում: Ես կարող եմ ասել, որ այս գիրքը ավարտվեց այնպես՝ ինչպես բազմաթիվ Հոլիվուդյան ֆիլմեր և հեքիաթներ՝ հաղթեց բարին: Բայց այնուամենայնիվ արկածները իրոք հետաքրքիր էին: Պատմության սկիզբը միապաղաղ էր և ձանձրալի, բայց հետո իրադարձություննրի ընթաքը գերարագացավ: ԵՎ ևս մի կարևոր բան, արկածային պատմությունների մեջ ինձ համար կարևոր է, որ գրողը ճիշտ պատկերած և նկարագրած լինի յուրաքանյչյուր կերպարի էմոցիաները, իսկ այս գրքում դա հրաշալի էր արված: