Հերթական բռնադատումը

Կարելի է անվերջ խոսել բռնադատումների, դրանց մանրամասնությունների և զոհերի մասին, բայց հիմա կցանկանայի խոսել հենց այս մեկի`Լեռ Կամսարի բռնադատման մասին: Նա բռնադատվել է 1936 թվականի մարտի 4-ին: Եթե անկեղծ խոսենք, բանտ ընկնելը նրա բռնադատման վերջին փուլն էր, իսկ առաջին մի քանի փուլերն էին հետապնդումները, հասարակական ճնշումը, «սխալ կարծիք՚» ունենալու համար մեղադրվելը և´ դատարանի, և´ հասարակության կողմից: Ամենասարսափելին այն է, որ նրան մեղադրողների մեջ էին նաև շատ գրողներ, ովքեր հետագայում արժանացան նույն ճակատագրին, բայց ուրիշ ճանապարհով: Իրականում սարսափելի է, երբ դու սպասում ես այդ մարդկանց աջակցությանը կամ գոնե քեզ հասկանալուն, իսկ նրանք ամենաշատն են քեզ մեղադրում: Ինչպես արդեն նշեցի, այդ մեղադրողների ճակատագիրն այնքան էլ լավը չէր: Եկեք Լեռ Կամսարի բռնադատման գործընթացը բաժանենք երեք մասերի և դրանք առանձին ուսումնասիրենք: Մաս առաջին՝ Լեռ Կամսարի գործունեությունը մինչև բռնադատվելը, մաս երկրորդ` Լեռ Կամսարի գործունեությունը հարցաքննությունների ժամանակ և հենց հարցաքննությունները և վերջապես մաս երրորդ` բանտ: Մինչ այդ կցանկանայի ընդհանուր նկարագիր տալ և նոր անցնել բուն հատվածների ուսումնասիրությանը:

Լեռ Կամսարը և բանտարկյալներն անորոշության մեջ էին՝ բառի բուն իմաստով, իսկ ազատության մեջ գտնվող մարդիկ սպասման և անորոշության մեջ: Ամեն մարդ իր ձևով էր վերաբերվում տիրող իրավիճակին. Լեռ Կամսարը սարկազմով, իսկ մյուսները` վատատեսությամբ կամ լավատեսությամբ: Բոլորն էլ ունեին հույսեր և սպասումներ:  Անցնեք մեր մասերին: Մաս առաջին` Լեռ Կամսարի գործնեությունը մինչև բռնադատվելը: Լեռ Կամսարը երիտասարդ ժամանակ գրում էր շատ երգիծական գրքեր կամ ստեղծագործություններ՝ ինչպես դուք կուզեք: Եկեք փաստենք, որ երգիծական ստեղծագործություններ գրելը քաղաքականության վերաբերյալ արդեն նրա մեջ ներքաշվելու առաջին քայլն էր: Իմ կարծիքով Լեռ Կամսարը ինքն էլ գիտակցում էր, որ նա իր հակահեղափոխական գործունեությամբ շատ լուրջ և վտանգավոր ուշադրություն է սևեռելու իր վրա, բայց ըստ իս նա ճիշտ էր վարվում իր խոսքի ազատ իրավունքը օգտագործելով և իր մտքերը բարձրաձայնելով: Նա նույնիսկ համեմատել էր ցարական Ռուսաստանը և երիտթուրքիան՝ իրենց խոսքի և մամուլի ազատության մակարդակներով և նախապատվությունը տվել էր երիտթուրքական պետությանը: Նա հաճախ էր հանդիպում իր ընկեր Վարազդատ Տերոյանին, քննարկում քաղաքական հարցեր և շատ այլ հարցեր, որը հետո օգտագործվեց իր դեմ՝ հարցաքննությունների և դատավարության ընթացքում: Նա նախքան բռնադատվելը ԽՍՀՄ-ի տարածքում նույնպես ստեղծագործում էր, բայց արդեն ամեն բան դարձել էր անհարթ: Նրա ստեղծագործությունները հաճախ չէին տպագրում, իսկ արդեն բանը հասավ գագաթնակետին, երբ նրա ծանոթն էլ չկարողացավ օգնել նրան և այդտեղ սկսվեց բռնադատման բուն գործընթացը: Եկեք անդրադառնանք մի շատ լուրջ և հակասական իրավիճակի, որը ստեղծվել էր մինչև Լեռ Կամսարի բռնադատվելը: Եվ դա այն է, որ Լեռ Կամսարն ուներ իրանական անձնագիր: Ես չեմ ուսումնասիրել և չգիտեմ այդ ժամանակվա օրենքները կապված քաղաքացիության և անձնագրի հետ, բայց կա մի բան, որը շատ լուրջ մտածելու տեղիք է տալիս: Լեռ Կամսարը վերադարձել էր ԽՍՀՄ, պահելով իր իրանական անձնագիրը: Նա իշխանություններից թաքցրել է, որ ունի իրանական անձնագիր, որն ըստ իմ տրամաբանության շատ հավանական է, որ օրենքին դեմ լիներ և կա մի ուրիշ հարց, արդյո՞ք այդ անձնագիրը ձեռք էր բերված օրինական ճանապարհով:  Եկեք ես իմ պատասխանները ներկայացնեմ այս երկու հարցերի հետ կապված: Առաջին հարցը այն է, որ Լեռ Կամսարը թաքցրել է իր իրանական անձնագիրը, իսկ հարցաքննության ժամանակ ասել է, որ այն պահում է, որպես հուշ: Ըստ իմ տրամաբանության սա միանշանակ պետք էր, որ օրենքին դեմ լիներ, քանի որ պետությունից չի կարելի թաքցնել մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը: Երկրորդ հարցը, արդյոք այդ անձնագիրը օրինական էր ձեռք բերված: Անկեղծ ասած ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Մյուս բոլոր մեղադրանքները ըստ իս անհիմն էին, քանի որ Լեռ Կամսարին մեղադրում էին ֆաշիստ լինելու մեջ, որն առաջին հերթին չի երևում նրա ստեղծագործությունների մեջ, իսկ երկրորդ հերթին դա հերքում էր և´ ինքը, և´ իր մտերիմ ընկերը, ում հետ նա շատ երկար զրույցներ է ունեցել տարբեր թեմաներով: Նրան մեղադրում էին նմանատիպ շատ անհիմն բաներում: Ես այդ բոլոր մեղադրանքներից միայն մեկը կարող եմ համարել հիմնավոր՝ իրանական անձնագրի ձեռք բերումն էր: Երբ մտել էին Լեռ Կամսարի տուն խուզարկության առաջին անգամ  նայեցին և կարծես, թե հակահեղափոխական բան չգտան և նրան հարցրեցին, թե արդյոք չունի գրականություն սոցիալիզմի և սովետի մասին, նա պատասխանել է ոչ, իսկ հետո իր գրքում հեգնում էր և ասում, որ նա բանտ է տարվել ոչ թե ունեցած բանի, այլ չունեցած բանի համար: Գիտեք իրականում դա սարսափելի հիմարություն է, երբ մարդուն չես կարողանում բռնել հակահեղափոխության համար, բայց բռնում ես դրան նվիրված չլինելու համար: Այո, մենք այստեղ՝ այս դատական գործում, այսօրվա օրենքներով և ուղղակի տրամաբանությանը հակասող հակամարդկայնություն կարող ենք տեսնել, բայց դա շատ անգամներ ենք քննարկել: Լեռ Կամսարի հարցաքննությունը շատ հետաքրիր հատված է:  Քննիչը նրան մեղադրում էր մի շարք բաներում, որոնք նա չէր արել, իսկ նա ժխտում էր, բայց այդ ընթացքում հարցերը և պատասխանները շատ էին սրվում: Նույնիսկ իր մանկության ընկերոջը՝ Տերոյան Վարազդատին ծեծել էին, որպեսզի նա ցուցմունք տա ընդդեմ իր ընկերոջ: Հարցաքննությունների ընթացքում Լեռ Կամսարը գրեթե հավասար դիմադրում էր քննիչին: Գիտեք ես մի բան չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես էր Լեռ Կամսարը խոսում հետաքրքիր գաղափարախոսություններից և մարդկային հոգեբանությունից, երբ իրեն բանտ էին նետում: Եկեք անցնեք բանտի հատվածին: Բանտ ընկնելուց հետո՝ ինչպես բոլոր սովորական մարդիկ՝ այնպես էլ Լեռ Կամսարը սկսեց շատ ավելի շատ մտածել ազատության, ընտանիքի և այլ բարձր արժեքների մասին: Դա բնական է: Լեռ Կամսարը մի քանի անգամ իր գրքի բանտի օրագրի մեջ գրել է, որ իր մտքերը իրեն չեն պատկանում և ինքն իրեն չի պատկանում: Դա անորոշության ապացույցն է: Բանտ ընկնելուց հետո շատ շատերը և այդ թվում նաեւ Լեռ Կամսարը մնաց մեն մենակ կանգնած իր և իր մտքերի դիմաց: Նա որքան շատ էր մտածում, այնքան ավելի շատ էր խորանում անորոշության մեջ: Սկզբում նա մտածում էր բանտի կենցաղի մասին, հետո սկսեց մտածել բանտի մարդկանց մասին, հետո բարձր արժեքների՝ ինչպիսիք են ընտանիքը, խիղճը և մարդկությունը, իսկ հետո սկսեց մտածել մարդկային մտքերի և հենց մարդու մասին: Եվ ամենավերջում բնականաբար հասավ բարձրագույնին՝ Աստծուն: Շատ հաճախ Լեռ Կամսարը սարկազմով էր նկարագրում բանտակիցներից ոմանց և բանտի կյանքը: Բանտի կյանքից կարելի է առանձնացնել մի շատ տարօրինակ բան: Այդ բանը զբոսանքն է բանտարկյաների համար: Զբոսանքը տարօրինակ չէ, տարօրինակը այն է որ, բանտարկյալները զարմանում էին, որ իրենց տրված է այդ հնարավորությունը: Սա ևս ապացույցն է այն բանի, որ այդ ժամանակներում իշխում էր անմարդկայնությունը: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի բանի: Բանտակիցներից մեկի վիճակը  նկարագրելուց Լեռ Կամսարը բացահայտ ծաղրանքով էր դա անում, որի հետ ես միանշանակ համաձայն չեմ: Այդ նկարագրության ընդհանուր բովանդակությունը սա էր՝ տարիքով մեծ մարդուն, ում քիչ կյանք էր մնացել ապրելու, Լեռ Կամսարը ծաղրում էր անդադար բանտից դուրս թողնվելու դիմումներ գրելու համար: Շատ պատահականորեն կարող էր այդ մարդն էլ իր գործերը ունենալ, կարելի էր դա էլ հաշվի առնել:

Եվ վերջում, որպես ամփոփում կցանկանայի ասել, որ այստեղ անդրադարձ կատարեցի ոչ թե համակարգին և նրա ծնունդ բռնություններին, այլ անհատին և անհատի մտածողությանը այդ բռնության մեջ: Եվ ամենավերջում ցանկանում եմ մեջ բերել Լեռ Կամսարի հետևյալ միտքը, որից պարզ էր դառնում, որ նա իրոք կարողացել էր հասկանալ ազատությունը իր ողջ իմաստով և արժեքով: Միտքը՝ «Այո, ազատությունը պետք է մարդուն ոչ միայն քնելու, այլ նաև մեռնելու համար»:

Advertisements