Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ Հայաստանի հանրապետությունում ունեն հավասր իրավունքներ և հնարավորություններ՝ անկախ իրենց առողջական կարգավիճակից: Ըստ իս այսօր ՀՀ-ում չկան բավարար պայմաններ հաշմանդամների համար: Կարող եմ բերել հաշմանդամների համար ոչ բավարար պայմանների մի շարք օրինակներ, բայց կսահմանափակվեմ իմ կարծիքով ամենակարևոր երկուսով: Առաջինը դա նրանց տեղաշարժվելու հարցն է, իսկ երկրորդը բուժում ստանալու հարցն է: Սկսենք առաջինից՝ հաշմանդամների տեղաշարժվելու հարցից: Ես հաշմանդամների տեղաշարժ ասելով ի նկատի ունեմ նրանց տեղաշարժը քաղաքային տրանսպորտով և իրենց անվասայլակով: Առաջին հերթին ես կարծում եմ, որ հաշմանդամներին պետք է տրամադրվեն էլեկտրական անվասայլակներ, որոնց միջոցով նրանք կկարողանան շատ ավելի հեշտությամբ տեղաշարժվել՝ թե փողոցում և թե ամեն տեղ:  Երկրորդ հերթին ևս շատ կարևոր խնդիր կա: Այդ խնդիրը քաղաքային՝ հասարակական տրանսպորտը հաշմանդամների համար մատչելի դարձնելն է: Իմ կարծիքով հասարակական տրանսպորտը միայն հաշմանդամների համար չէ, որ խնդիր է՝ այլ նաև առողջ մարդկանց համար: Եվ ես կարծում եմ, երբ որ տրանսպորտը կսկսի բարեփոխվել՝ այդ ընթացքում կբարեփոխվի նաև հաշմանդամների համար և նրանց համար կդառնա շատ ավելի մատչելի: Եվ իմ երրորդ առաջարկը: Ես առաջարկում եմ բոլոր պետական աշխատատեղերում՝ նստած կատարվող աշխատանքը, որը հիմնականում լինում է հեռախոսով այդ աշխատանքի համար ընդունել հաշմանդամներին: