Երկու քար

Հենց ափի մոտ երկու քար կար՝ երկու անբաժան, հին ընկերների նման: Օրերով նրանք տաքանում էին հարավային արևի ճառագայթների ներքո և կարծես երջանիկ էին, որ ծովը հեռվում աղմկում էր և չէր իրենց և չէր փչացնում իրենց խաղաղ ու հանգիստ անդորրը: Եվ մի անգամ, երբ ծովը փոթորկեց՝ վերջացավ երկու քարերի ընկերությունը: Նրանցից մեկին ափին մոտեցող ալիքը վերցրեց ու տարավ  դեպի հեռու ծովը: Մյուս քարը փտած կոճղին կառչելով կարողացավ մնալ ափին, և երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ վախից: Իսկ երբ մի փոքր հանգստացավ, իր համար նոր ընկերներ գտավ: Դրանք հին, չորացած և ժամանակի ընթացքում ճաքճքած կավի կտորներ էին: Նրանք առավոտից երեկո լսում էին Քարի պատմությունները, թե ինչպես է նա վտանգել կյանքը, ինչ վտանգների է ենթարկվել փոթորիկի ժամանակ: Ամեն օր Քարը կրկնելով այդ պատմությունները, վերջիվերջո իրեն զգաց…: Տարիները անցնում էին: Արևի կիզիչ ճառագայթների տակ, քարը ինքն էլ ճաքճքեց և արդեն ոչնչով չէր տարբերվում իր ընկերներից՝ կավի կտորներից: Եվ ահա ափին մոտեցող ալիքը ափ նետեց փայլուն կայծքար, ինչպիսին  այդ կողմերում դեռ չէին տեսել:

– Բարև ընկեր,- բարձրաձայն ասաց նա Ճաքճքած քարին:

ՀԻն քարը զարմացած էր:

– Ներեցեք ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում:

– Ա՜խ դու, առաջին անգամ եմ տեսնում: Մոռացել ես ին՝ է քանի տարի ենք միասին անցկացրել այս ափին, մինչև ալիքը ինձ քշեց տարավ ծովը:

Եվ նա պատմեց իր հին ընկերոջը, թե ինչերի միջով է նա ստիպված եղել անցնել ծովի հատակում, եվ որ ամեն դեպքում ինչքան հետաքրքիր էր և հրաշալի այնտեղ:

– Արի ինձ հետ,- առաջարկեց Քարը,- Եվ դու կտեսնես իսկական կյանքը, իսկական փոթորիկները:

Բայց նրա ընկերը՝ Ճաքճքած քարը, նայեց կավե կտորներին, որոնք միայն փոթորիկ բառից արդեն պատրաստ էին ամբողջովին փլվել վախից, ասաց

–  Ոչ, դա ինձ համար չէ: Ես այստեղ էլ եմ հիանալի հարմարված:

– Ինչպես գիտես,- կայծքարը թռավ մոտեցող ալիքի վրա և սլացավ դեպի ծով:

Ափում մնացածները երկար ժամանակ լուռ էին: Վերջապես Ճաքճքած քարը ասաց.

– Նրա բախտը բերել է, դրա համար էլ մեծամտացել է: Միթե արժեր նրա համար վտանգել կյանքը: Որտեղ է ճշմարտությունը, որտեղ է արդարությունը:

ԵՎ կավի կտորները համաձայնվեցին նրա հետ, որ այս կյանքում արդարություն չկա:

Advertisements