Վահան Թեքեյան
Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որեւ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձեւերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։

Կանձրեւե, տղա՛ս աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…
պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: կանձրեւե տղա՛ս
Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ
Կմըսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս
Խորհելով պայծառ արեւին անցյալ
Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին
Բայց կուլաս, տըղա’ս… մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

Վերլուծություն

Երբ գալիս է վատ եղանակը բոլորն էլ կարոտում են լավ եղանակը: Ամռանը մարդիկ բողոքում ենք շոգից, իսկ ձմռանը երազում ամռան մասին: Եղանակներն այստեղ փոխաբերական իմաստով են: Լավ եղանակի անվան տակ թաքնված է մարդու կյանքի լավ ժամանակները, իսկ վատ եղանակի անվան տակկ թաքնված է մարդու կյանքի վատ ժամանակները: Աշնանը անձրևում է, սա նշանակում է, որ մարդու կյանքի բարդ ժամանակաշրջանում շատ բարդ է լինում մարդու համար: Լռության մեջ միայանակ նստելը նշանակում է՝ միայնակ մնալ կյանքի բարդ շրջանում: Երբեմն քո առաջ դռներ են փակվում, պետք է համակերպվես և դա չի լինի հաջորդ անգամ:

Advertisements