Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով՝ 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։
Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։
Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։
Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում՝ օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։
Պլաստիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիումների ռիբոսոմները ցիտոպլազմային ռիբոսոմներից մանր են և հիշեցնում են բակտերիալ ռիբոսոմներ։
Advertisements