Զղջում

Այս պատմության հերոսը մի ձմռան գիշեր հյուր էր գնացել Վեդիի գյուղերից մեկը: Սեղանի բարիքներից օգտվելուց հետո այդ մարդ տեսավ, որ տանտիրոջ աջ այտը մի վիրակապով փակված է և հարցրեց պատճառը, իսկ տանտերը որևէ բան ասելու փոխարեն բացեց այդ վիրակապը: Հյուրը մնացել էր զարմացած, տանտիրոջ դեմքի աջ մասը չկար ուղղակի, նրա աչքի փոխարեն մի խոռոչ էր: Այդ պահին տիրեց անհարմար լռութուն: Լռությանը վերջ տվեց հենց ինքը՝ տան տերը: Նա պատմեց, որ որսորդ է եղել, գնացել է որսի և ընկել մի մեծ փոսի մեջ: Որսորդը բարձրացրեց գլուխը և տեսավ մի օձ, այդ պահին նա սարսափից քարացավ, չգիտեր, թե ինչ անել, բայց այդ պահին հիշեց, որ օձին չնեղացնես, նա կբարեկամանա քեզ հետ: Եվ օձը սկսեց հանգիստ սողալով բարձրանալ որսորդի վրա: Երևի թե օձին դուր էր եկել նա տաքությունը: Այդպես լուսացավ առաջին գիշերը, և այդ օրը օձը մի նապաստակ որսաց և տվեց որսորդին: Որսորդը մտածեց կրակ վառել և խորովել նապաստակին, բայց հետո մտածեց, թե ինչ կմտածի օձը: Այդպես անցավ երեք օր, բայց արդեն ծառավը տանջում էր, և որսորդը սկսել էր գոռալ: Օձը դուրս եկավ փոսից և պոչը կախեց դեպի փոս: Որսորդը բռնեց օձի պոչից, իսկ օձը լարելով մարմինը դուրս հանեց նրան փոսից և ուղեկցեց մինչև գյուղ: Մի օր գյուղ եկան օձ հավաքողներ, և լսելով որսորդի պատմությունը նրանից հարցնում են օձի տեղը, սկզբում որսորդը մերժեց սակայն հետոնրան գումար առաջարկեցին և նա ցույց տվեց օձի տեղը՝ նա թաքնվեց որպեսզի օձը նրան չտեսնի: Օձ բռնողներ սկսեցին գայթակղել օձին, և նրան գցեցին վանդակը, բայց օձը տեսավ որսորդին և թքեց եսեսին: Այդ օրվանից որսորդի երեսի աջ մասը փտել է և թափվել:

Եզրակացություն՝ Մարդը պետք է լինի շնորհակալ, այն լավությունների համար, որոնք ստացել է և չկուրանա գումար տեսնելուց:

Advertisements