Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։ 
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային  10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
4. Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

***************************************************************************************************************************

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելև-ջ,  վայր-ջք,  առ-րյա,  բար-րություն,  խոչ-նդոտ,   մերթ-նդմերթ,   հն-աբան,   մանր-աբանություն,   կիրակն-րյա,   լուս-նկա,  պարզ-կա,   կրթ-ջախ,   մեղմ-րոր,   մեղմ-րեն,   քնքշ-րեն,   խավ-ար,   մատ-ան,  փաս-ան,   հր-ա,  ինքն-ստինքյան:

  1. Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել,   հոտ,   գոլ,   գունդ:

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր –

Կարծր –

Քնքուշ –

Ծածուկ –

Մոլեգին —

4.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել,   ոտքից   գլուխ,   ճակատը  պարզ,   ծաղիկ  հասակ,  արյունը  գլխին  խփել,   սիրտ  առնել,    քամի  անել:

5.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

6.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

********************************************************************************************************************

Որտեղ անհրաժեշտ է, գրիր կրկնակ տառ.

1)      տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)      ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)      Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)      ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ

5)      ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ

6)      ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

*********************************************************************************************************************

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները .

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որ  բառերում անհրաժեշտ է,  գրիր  յ:

  1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա
  2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ
  3. բամ-ա, վերարկու-ի, ծի-ածան, երգե-ի
  4. միմ-անց, օվկ-անոս, միլ-արդ, ժան-ակ

 Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)

ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

  1. խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մասիսի հողից, երասխի ջրից ու հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վենետիկ:
  2. հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վան, բագավան, կարին, երվանդաշատ, վաղարշապատ, նախիջևան, արտաշատ, բռնված էին պարսից զորքով
  3. վրաց միհրդատ թագավորը վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, ……:
    բ) Ուզում եմ ձեզ այն պահին տեսնել,……..:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,…….:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,………:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,……..:
  2. Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում:
  3. Ուղղել սխալները:
    Վախում եմ, բազմիցս անգամ, նորից եմ կրկնում, սպասեցնել տվեց, ուրիշ այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում, վիճվել, կապնվել, ուտացնել, խոսա, կարմրացնել, խոստովանվել:
  4. Կետադրել ավանդազրույցը:
    Ասում են թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա որպեսզի այն ոտնատակ չընկնի չպղծվի: Այնպես որ իմացեք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
    Հացը գետնին գցելը մեղք է քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել:

*************************************************************

1.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով կազմել նոր բառեր. մշակ, ափսե, սրահ, ժանր, վիճակ, ագռավ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
2.Շարքում առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան: Վերականգնեք անհնչյունափոխ ձևերը:
Մամռապատ,  արիակամ, ջրային, լծկան, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, բուժակ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար,օրրան, մթնշաղ, կիսադեմ, զինվոր, դրամատուն, հունական, օրինավոր,  բրդատու, արևածաղիկ, զուգապար:

***********************************************************************************

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ, սոխակ, գնդակ,բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ:

  1. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
    ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
    բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ, սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

*************************************************************************************************
Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
(Իրադարձություններ) աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն) հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծաոայություն) թողեց՝ ռազմական (կարգապահություն) հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան) Ֆրանսիայի (ակադեմիա) քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու) ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ) Երկրի սեղմվածությունը (որոշել) նպատակ ուներ: Այդ (աշխատանքներ) (ավարտել) հետո պիտի իր (գործ) դառ­նար, սակայն, փոխանակ (ընկերների) հետ նավ (նստել), Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք), որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիներ) կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածք) խճողված թավուտները (կացիններ) կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ): Այնտեղ ճամփորդները (լաստանավ) հյուսեցին և (ջրապտույտներ ու  ջրվեժներ) հարուստ Ամազոնկա (գետ) շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  (լաստանավ) վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ (հանդերձանք): Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ) ներքև էր սուրում վայրի  (կիրճեր): Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ): Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել):
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատություն) աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր) չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն:

****************************************************************************************************

Տրված բառերը տեղադրիր նախադասություններում ընդգծված բառերին փոխարինելով:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

*******************************************************************************************************

  1.Ընդծիր ի հոլովման ենթարկվող բառերը:
Մենություն, ձնաբուք, ընդմիջում, երեկո, տիրակալ, քույր, վագր, վաչկատուն, կատու, փոթորիկ, քացախաթթու, ընկեր, վերարկու, Սոչի, մեղու, արփի, աշուն:
 2. Ընդծիր ու հոլովման ենթարկվող բառերը:
Ամուսին, րոպե, գինի, ջրածին, անկողին, բարկօղի, թթենի, սրբատեղի, տեր, թագուհի, վայրենի, մարդ, հացատուն, հոգի, սեր, ուխտատեղի, այգի:
  3. Ընդգծիր ոջ հոլովման ենթարկվող  բառերը:
Խնամի, սկեսուր, հորաքույր, մայր, ընկեր, կալվածատեր, եղբայր, տիկին, գործընկեր, աներ, տիրամայր, հորեղբայր, քեռակին, տեր, սկեսրայր, նուռ, լռություն:
  4.  Ընդգծիր ան  հոլովման ենթարկվող  բառերը:
Շարժում, Մանուկ, սառցալեռ, արյուն, քարայծ, գառ, մանուկ, ծունկ, օձաձուկ, գարուն, օր, հանգիստ, արագացում, անկյուն, գետնանցում, բեռ, հարցում:
   5. Ընդգծիր վա  հոլովման ենթարկվող  բառերը:
Առաջ, միջնադար, տարի, վայրկյան, անգամ, այսօր, ուրբաթ, ցերեկ, երեկո, շաբաթ, գիշեր, ժամ, ժամանակ, վաղը, օր, դուռ, ակնթարթ:
   6. Ընդգծիր ա   ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:
Ջրշուն, մեծատուն, գիտություն, որմնասյուն, քառանկյուն, հացատուն, անուն, հուշասյուն, տրոփյուն, զորություն, արյուն, հնչյուն, վաճառատուն, հովվաշուն, աղջիկ:
7.  Ընդգծիր
 ո ներքին  հոլովման ենթարկվող  բառերը:
Հորեղբայր, նախահայր, սեր, մայր, Աստված, կնքամայր, մորեղբայր, եղբայր, վանահայր, քույր, հույս, այր, հայր, պատմահայր:

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգզույգ գրիր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել,երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել,  առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Նախադասությունների
 ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստըվերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։ 
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2. Տրվածբառերիցառանձնացնե՛լհոմանշային 10 զույգ։

Advertisements