ա)  Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Մոր երազի անհրաժեշտությունը այն էր, որ եթե Ահմեդը չտեսներ իր մոր երազում, ապա նա չէր օգնի մյուսներին և չէր գտնի իր ուղտին:

բ)  Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.

  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.

Մարդիկ ցանկութուն ունեն իրենք իրենց գործեր հաջողությամբ պսակելու՝ ամեն հնարավոր ձևով, թեկուզ մյուսի գործին վնասներ հասցնելու գնով:

  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:

 

Վերլուծություն

Ես կարծում եմ, որ առաջնայինը պետք է իր գործը լինի, քանի որ իր գործը միայն իրենը չի, այլ իր ընտանիքինը: Իհարկե կարելի է օգնել բոլորին, բայց պետք չէ մոռանալ սեփական գործերի մասին: Լավություն անողը լավություն է ստանում, կա այսպիսի մի խոսք, ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ խոսք է: Պետք է օգնել միմյանց:

 

Առաջադրանքներ

  1. Կարդացե՛ք առակները և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

 

ա)Մեկնաբանե՛ք հետևյալ առակները.

  • Ցիկլոն – Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք: Ինչպիսի՜ցնցող հաջողություն:

Ամեն մեկը ցանկանում է իր գործի հաջողությունը և ցիկլոնի գործն էլ քաղաքներ ոչնչացնելն է:

  • Հոռետես – Ձեր կարծիքով գարունը կգա՞:Սիրելի՛ս, դուք լավատես եք:

Ամեն ոք ունի իր տեսակետը, հետևաբար նրանք լավատես են կամ հոռետես: Հոռետեսները ցանկանում են ի ցույց դնել բոլորին իրենց տեսակետները և հակասել մյուս տեսակետներին:

  • Դիկտատոր – Ես հասա համախոհության:Բոլորը պետք է հնազանդվեն:

Դիկտատորները միշտ էլ խելացի ճանապարհ են գտնում դիկտատուրա հաստատելու համար:

բ)  Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երեք առակ:

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում:Ես դեռ ազդանշան չեմ տվել:

Ամեն մեկն էլ իր գործը ունի՝ առանց որի կարող է ամեն ինչ գլխի վրա շուռ գալ:

Ճնճղուկ

Մեծ բան է՝սոխա՜կ:Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք:

Քանակը որակ չէ:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»:

Անկախ ամեն ինչից հարգանքի են արժանի բոլորը:

 

 

Advertisements