Սովորաղների պատիժ

1900-ականների կեսերին մի ուսուցիչ հնարեց տնային առաջադրանքները՝ որպես իր աշակերտներին պատիժ, բայց մեր օրերում և երկրում արդեն դա չի ազդում ոչ ոքի վրա: Ով չի ուզում տնային առաջադրանք չի անում, շատ դեպքերում ուսուցիչները բարկանում են նրանց վրա սակայն դա էլ չի ազդում, իսկ ինչ եմ առաջարկում ես: Ես առաջարկում եմ ոչնչացնել անիմաստ բաները, որոնցով պետք է ծանրաբեռնվի ցանկացած աշակերտի ուղեղը: Սովորողը պետք է սովորի այն՝ ինչն իրեն հաճելի է և ինչով նա հետաքրքրված է: Բոլոր մարդիկ էլ ունեն ինչ-որ տաղանդ, բայց երբեմն դա հայտնաբերելը շատ դժվար է: Դպրոցը պետք է օգնի աշակերտին իր տաղանդը գտնելու հարցում և այն զարգացնելու: Ես կարող եմ բացատրել իմ օրինակը՝ ես մեծ հաճույքով եմ անում այն առարկաների տնային առաջադրանքները, որոնք ինձ հետաքրքիր են և ադ դասերին մասնակցում եմ շատ ակտիվ և իմ վարքը այդ դասերի ընթացքում նորմալ է, բայց իմ սիրելի առարկաները շատ քիչ են: Ես տանջվելով և զզվելով եմ անում այն առարկաների առաջադրանքները, որոնք ուղղակի չեմ սիրում: Սրանով ես ցանկանում եմ ասել, որ աշակերտները հիմնականում պատժվում են նրա համար, որ չեն ցանկանում անել այն ինչը որ իրենց դուր չի գալիս և որ ակտիվ չեն իրենց չհետաքրքրող ինչ-որ բանի մեջ: Դա աշակերտի մտքի և իրավունքների սահմանափակում է: Այն ժամանակ, երբ սովորողը մի կերպ տանջվելով և զզվելով անում է մի բան, որը իրեն հաճելի չէ, դրա փոխարեն այդ ժամանակը կարող էր ծախսել իրեն հետաքրքրող թեմայի վրա և իր զարգացման վրա որը հետագայում կարող է զարգացնել նաև մեր պետությունը: Սովորողին պատժելու կարիք չի լինի, եթե նա զբաղվի իրեն հետաքրքիր բանով: Սովորողները հիմնականում պատժվում են այն պատճառով, որ չեն արել այս կամ այն իրենց համար անհետաքրքիր բանը: Եկեք պատժելու փոխարեն օգնենք զարգանալ:

 

Advertisements