Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի:

Այս հայրենում վարդը բնականաբար օգտագործված է՝ փոխաբերական իմաստով: Ես կարծում եմ, որ փոխաբերության տակ թաքնված է սերը:

Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Այս հայրենում աչքը, լույսը, ջուրը և ձուկը բնականաբար փոխաբերություններ են: Այս հայրենը սիրո մասին է: Քուչակը ցանկացել է համեմատականներ ացնկացնելով բացատրել, թե որքան շատ է սիրում նրան՝ ում այս հայրենը նվիրված է:

Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.

Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.

Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:

Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:

Այս հայրենով Քուչակը ցանկանում է ասել, թե որքան սեր կա իր սրտում: Նա սիրել է ամեն ինչ, ամեն մարդու և տարածել սերը:

Advertisements