1. Ո՞վ էր Քուչակը. կենսագրական ակնարկ։

Նահապետ Քուչակը առաջին հայ աշուղ-երգիչներից էր: Նա ծնվել է 1490-ական թվականների սկզբներին Վանում:  Նրա մասին եղած ժողովրդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ:

  1. Ե՞րբ էր ստեղծվել Քուչակին վերագրված հայրենները. դրանց հեղինակների հարցը։

Մեզ հայտնի 500հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերից ի վեր, արևմտահայ քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը: Հեղինակել է կրոնական, խրատական, սիրո հայրեններ:

  1. Որո՞նք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները։

Հայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից: Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների:

  1. Ի՞նչ են արտահայտում պանդխտության հայրենները։

Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը: Այս թեման հաճախ միահյուսվում է սիրո երգին: Նման դեպքերում արտացոլվում են սիրած էակի նկատմամբ երիտասարդ պանդուխտի ունեցած կարոտը, բաժանման վիշտն ու սիրո դրաման: Որոշ հայրեններ զարգացնում են հայրենասիրական տրամադրություններ` արտահայտելով հարազատ հող ու ջրի, հայրենի բնաշխարհի նկատմամբ անսահման սեր, կարոտ ու նվիրվածություն:

Advertisements