1. Լավ իմացեք, թե ինչի մասին է ձեր թեման:

Աշակերտները սովորաբար ուզում են արագ պրեզենտացիայան անիմջապես սարքել, բայց սկզբից ավելի լավ է ծախսել որոշ ժամանակ նախապատրաստման, հետազոոտությունների վրա:  Լավ իմացեմ այն թեման, որի շուրջ խոսելու եք ձեր  պրեզենտացիայում: Մտածեք, թե ինչպես եք ներկայացնելու ձեր պրեզենտացիան և պատրաստեք ուրվագիծը նախքան դա  համակարգչում սկսելը: Սլայդշոու պատրաստելը ամենահեշտ մասն է: Ամենալավ դասարանական պրեզենտացիաները պատրաստվում են այն մարդկանց կողմից, ովքեր լավ նախապատրաստվել են և գիտեն, թե ինչպես են ներկայացնելու նյութը:

 

2.  Օգտագործեք մաքսիմալ լակոնիկ և բովանդակալից նախադասություններ

Օգտագործեք մաքսիմալ լակոնիկ և բովանդակալից նախադասություններ, որոնց վրա ուզում եք հրավիրել դասարանի ուշադրությունը: Սլայդների վրա դրեք միայն կարևոր տեղեկություն: Ձեր թեման կարող է լինել ծավալունսակայն պետք է ընտրել միայն ամենագլխավոր երեք կամ չորս կետերը  և  անդրադառնալ դրանց պրեզենտացիայի ժամանակ:  

 

3. Խուսափեք չափից շատ տեքստ օգտագործելուց

Ամենամեծ սխալներից մեկըոր անում են աշակերտները դասարանական պրեզենտացիաներում,  սլայդները տեքստով ծանրաբեռնելն է: Սլայդշոուն ընդհամենը օգնում է ձեզ հիշել, թե ինչ պետք է պատմեք: Կատարեք կարճ գրառումներ և օգտագործեք կետեր սլայդում: Գրեք մատչելի և ամեն սլայդում տեղադրեք ամենաշատը 3-ից 4 կետ: Եթե սլայդը շատ ծանրաբեռնված չէ, ապա մնացածին ավելի հեշտ է կարդալ ու հասկանալ նրա պարունակությունը:

4. Սահմանափակեք պրեզենտացիայի սլայդերի քանակը

Եթե ձեր պրեզենտացիան բաղկացած լինի շատ սլայդերից, ապա դուք ստիպված կլինեք շտապել, քանի որ դուք պետք է հասցնեք ներկայացնել ամեն մի սլայդի պարունակությունը: Հետևաբար եթե դուք շտապելով խոսեք և արագ ներկայացնեք ձեր պրեզենտացիան, մնացածին դժվար կլինի հասցնել լսել և ընկալել ձեր ասածը: Այդ դեպքում եւ դուք, եւ լսողները շատ ծանրաբեռնված կլինեք:

5. Ճիշտ կառուցեք ձեր սլայդերը

 

Պատրաստեք ձեր պրեզենտացիան այնպես, որպեսզի հեշտ լինի հետևել դրան: Տեղադրեք վերնագիրը վերևում, որպեսզի լսարանը կարողանա հեշտությամբ գտնել այն: Տեքստը պետք է կարդան ձախից աջ և վերևից ներքև: Դրեք կարևոր տեղեկությունը պրեզենտացիայի վերևում: Հաճախ պրեզենտացիայի ստորին հատվածները չեն երեւումլ հետևի շարքերից, քանի որ ուրիշ մարդկանց գլուխները մյուսների տեսադաշտը փակում են:

 

 

6. Խուսափեք ձեւավոր տառատեսակներից

 

Ընտրեք այնպիսի տառատեսակ, որը կլնի հասարակ և հեշտ կարդացվող, օրինակ՝ Arial, New Roman կամ Verdana. Եթե ձեր համակարգչում կա հետաքրքիր, անսովոր ու ուշադրություն գրավող տառատեսակ, ավելի լավ է օգտագործել այն ուրիշ դեպքում, այլ ոչ թե պրեզենտացիայում: Հիմնականում ձեւավոր տառատեսակները բավականին դժվար են կարդացվում և չափից շատ են շեղում: Պետք չէ օգտագործել պրեզենտացիայում երկուսից ավել տառատեսակ. մեկը թող լինի վերնագերի համար, իսկ մյուսը սովորական տեքստի: Մի օգտագործիր 18-24-ից ավելի փոքր  տառաչափ, հակառակ դեպքում դասարանի հետևի մասում նստածները կդժվարանան կարդալ տեքստը:

 

 

7.Օգտագործեք կոնտրաստային գույներ տեքստերի և ետնաֆոնի համար:

Լավագույն տարբերակը մուգ տեքստն է բաց ետնաֆոնի վրաԱյս համադրությունը 

ամենահարմարն է տեսանելիության համարԵրբեմն դուք ուզում եք օգտագործել մուգ ետնաֆոն` մարդկանց զարմացնելու համարԱյդ դեպքում հավաստիացեքոր տեքստը բավարար բաց է ստացվել դասարանում կարդալու համարՀիմնականում տեքստը դժվար է կարդալ, երբ նա գրված է նկարի վրաԱշխատեք համահունչ պահել ձեր գունային համադրութունը ձեր պրեզենտացիայի ոճի հետ:

Օրինակ՝ եթե մի էջում տեքստը գրել եք հաստ ու ուղիղ տառառեսակով ապա մյուսում մի գրեք թեք ու բարակ:

 

8. Սլայդերի դիզայնը համահունչ պահեք թեմայի ոճի հետ

Երբ դուք ընտրում եք դիզայնի թեման, ընտրեք այնպիսի թեմաոր չշեղի ձեր դասարանային պրեզենտացիայից: Փորձարկեք այն ժամանակից շուտ, համոզվեք,որ տեքստը կլինի ընթերցելի և գրաֆիկաները չեն միալուծվի ֆոնի հետ:

 

9. Օգտագործեք անիմացիաներ և անցումային էֆֆեկտներ խնայողաբար:

 

Ո՞վ չի սիրում օգտագործել անիմացիաներ և անցումային էֆֆեկտներ պրեզենտացիայումԴժբախտաբար շատ աշակերտներ անցնում են չափը այդ հարցումտեղադրելով ամեն տեղ, որտեղ հնարավոր էԴա ավելի գրավիչ է թվումբայց դրա պատճառով լսարանը ուշադրություն չի դարցնում բուն թեմայինՄիշտ հիշեքոր անծումներն ու անիմածիաները տեսողական օգնություն ենայլ ոչ թե հիմանկանպատակ:

Original

Advertisements