Պատմվածքը

1․Վերլուծիր պատմվածքը:

Անկախ նրանից, թե քանի տարեկան է մարդը, որտեղ է ապրում, ինչպիսինն է՝ միևնույնն է նա ունի իր աշխարհայացքը և պատկերացումները կյանքի մասին: Այս տղան դեռ փոքր էր, նա ավելի շատ զգում էր բնազդաբար, քան թե հասկանում: Շատ է պատահում, երբ մարդիկ ուրիշ բան են ցանկանում ասել, բայց նրանց լրիվ այլ կերպ են հասկանում: Միշտ էլ կլինեն այդպիսի դեպքեր: Այս պատմվածքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ միայն մեկ պատճառով՝ տղան և ուսուցչուհին իրար սխալ էին հասկացել: Միշտ էլ լինում են դեպքեր, երբ մարդը անկախ իր կամքից և չուզենալով վիրավորում է դիմացինին, իսկ հետ կրկին իրար չեն հասկանում: Ողջ կյանքը և մարդկային հարաբերություններ կառուցված են դրա վրա:
2․Ներկայացրու գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:

Այդ ամեն ինչը կատարվում էր դպրոցում, որտեղ սովորում էր այդ տղան, իսկ այդ ուսուցչուհին ընդհամենը փոխարինում էր իրենց հիմնական ուսուցչուհուն: Գործողությունները նկարագրելը շատ բարդ է, քանի որ նրանք՝ մեկ լացում էին, իսկ մյուս պահին ծիծաղում և այդպես շարունակ:

Advertisements