Հարցաշար

  1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած

Առակները բաղկացած են երկու մասերից՝ սյուժեից և բարոյախոսությունից:

  1. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:

Իմ ճանաչած առակագիրներն են՝ Եզոպոսը, Իվան Կռիլովը, Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը:

  1. Ինչպե՞ս  են գրվել ու կազմվել  Սողոմոնի «Առակներ»-ը:

«Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»: 

  1. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:

Առաջին առակը՝ Հոր, որդու և հարսի մասին՝ ցանկանում էր ասել, որ կապ չունի, թե ինչ վիճակում են ծնողները՝ լավ, թե վատ, միևնույնն է պետք է նրանց հարգել և սիրել: Նաև ցանկանում էր ասել, որ վարվիր ծնողներիդ հետ այնպես՝ ինչպես կուզես, որ զավակներդ վարվեն քեզ հետ: Երկրորդ առակը՝ երկու կանանց մասին, ցանակնում էր ասել, որ սերը ոչ թե պայքարն է, այլ ինքնազոհողությունը:

  1. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:

Ես կարծում եմ, որ առակները իրոք շատ բաներ են սովորեցնում մարդկանց, բայց միշտ չէ, որ դու կարող ես հայտնվել մի իրավիճակում՝ ինչպիսինն առակում էր:

Հարցաշար

  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։

Երկու կանայք պնդում էին, թե իրենք են երեխայի մայրը, որը կենդանի էր մնացել, և մահացած երեխայի մայրը չէր ցանկանում ասել, որ նա է մահացածի մայրը:

  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։

 

  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում,  և ինչո՞ւ, պատմիր համառոտ:

Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ 

  • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:

Սողոմոն իմաստունը հենց իր որոշման համար էլ կոչվում էր իմաստուն:

Advertisements