Անսպասելի աքսորը

Բարև ձեզ, ես կներկայացնեմ ձեզ իմ կարծիքը 1949 թվականին Հայաստանում տեղի ունեցած բռնաքսորի մասին, կներկայացնեմ հետքրքիր տվյալներ, կներակայցնեմ ողջ իրականությունը և կպատճառաբանեմ ամեն ինչ: Եվ վերջում ամենահետաքրքիրը՝ ես զուգահեռներ կանցկացնեմ 1937 թվականի և 1949 թվականների միջև:

Մարդիկ դեռ չէին հասցրել ուշքի գալ և շոկից դուրս գալ, երբ սկսվեց 1949 թվականի աքսորը և ջարդը: 1937-ից 1939 թվականներին բոլորս գիտենք, թե ինչեր են տեղի ունեցել, այնուհետև 1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը և ավարտվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին: Մարդիկ փորձում էին դուրս գալ հետպատերազմյան իրավիճակից և վերականգնել իրենց կորուստները, բայց դեռ այս շոկից դուրս չեկած ենթարկվում են մի ուրիշ շոկի 1949 թվականի հունիսի 14-ին մոտավորապես 12000 մարդ աքսորվեց Հայաստանից: Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանից աքսորվածներից միայն 17-ը հայ չեն՝ 6 ասորի, 4 հույն, 4 ադրբեջանցի, 2 ռուս և 1 քուրդ: Այստեղից հանգիստ կարող ենք եզրակացնել, որ այս աքսորը կազմակերպված էր՝ հենց հայերի դեմ: ԽՍՀՄ-ը դա անում էր հայ ազգին ոչնչացնելու և նրանցից ոչ մի հետք չթողելու համար:  Աքսորները չեն եղել միայն Հայաստանում՝ այլ ողջ ԽՍՀՄ տարածքում, բայց Հայաստանում դրանք եղել են աննախադեպ մեծ մասշտաբներով: 1949 թվականի զանգվածային աքսորումը ըդնգրկում էր ողջ Հայկական ԽՍՀՄ-ի տարածքը: Մասնավորապես, Երևանից աքսորվեց 461 ընտանիք, Էջմիածնից՝ 182, Մարտունուց՝ 155, Աշտարակից՝ 152, Գորիսից՝ 148, Հոկտեմբերյանից՝ 126, Լենինական ՝ 117, Կիրովական ՝ 116՛ Ախուրյանից՝ 101՛ Ստեփանավանից՝ 97, Սիսիանից՝ 86, Արտաշատից՝ 85, Միկոյանից՝ 84, Ազիզբեկովից՝ 79, Արթիկից՝ 77, Կոտյքից՝ 73: Ավելի քան 60 ընտանիք արտաքսվեց Ախտայից, Ալավերդուց, Սպիտակից, Կապանից, Կալինինոյից, 40-50 ընտանիք՝ Սևանից, Դիլիջանից, Վեդիից, Թալինից, Բայազետից, Իջևանից, 20-30 ընտանիք՝ Աղինից, Ղուկասյանից, Բասարգեչարից, Ճամբարակ, 19 ընտանիք՝ Նոյմեբերյանից, 13՝ Ամասիայից, 8՝ Զանգիբասարի շրջանից , 7՝ Անիի շրջանից: Բնականաբար մարդիկ չգիտեին, թե իրենց ինչի համար էին տանում, սակայն մենք այսօր պետք է պարզենք դա: Այդ մասին գրեթե փաստաթղթեր չկան և չեն էլ հատնաբերվել: Տվյալ խնդրին որոշ չափով լույս է սփռում 1949 թվականի մայիսի 29-ի ԽՍՀՄ նախարարների խորհրդի ՙՙՙ Վրացական, Հայկական և Ադրբեջանական Խորհրդային սոցիալիստական հանրապետություններից՝ ինչպես նաև Սև ծովի առափնյա տարածքներից  արտաքսվածների տեղափոխության, տարաբնակեցման և աշխատանքի տեղավորման ապահովման մասին» որոշումը, որը ստորագրել է Իոսիֆ Ստալինը:  Հավանաբար ձեր մոտ հարց կառաջանա, իսկ ինչով էր տարբերվում 1937 թվականի և 1949 թվականների աքսորները: 1937 թվականին նոր դրվում էր վախի մթնոլորտում պահելու հիմքը և այդ իսկ պատճառով կատարվեց հսկայական ջարդեր և աքսորներ, երկրորդը՝ 1937 թվականին տեղի ունեցածը արվում էր բոլորի դեմ՝ առանց բացառության, իսկ 1949 թվականի աքսորը հայ ազգ վերացնելու համար էր: Ինչպես 1937 թվականին Իոսիֆ Ստալինը մտածեց, որ այդ ջարդերն ու աքսորները լավագույն տարբերակն են մարդկանց վախի մեջ պահելու՝ այնպես էլ Ստալինը 1949 թվականին մտածեց, որ այս աքսորները՝ դեպի Սիբիր, Ալթայի երկրամաս և այլ տարածքներ, լավագույն տարբերակն էր հայ ազգը ոչնչացնելու համար՝ քանի որ հայերը կմահանային այնտեղ՝ հայրենիքից հեռու, իսկ նրանց երեխաները ավելի կռուսացվեին և գնալով կդառնային ռուս, կամուսնանային ռուսների հետ՝ և այդպիսով հայ ազգը միաձուլվելով մյուս ազգին կամ ազգերին կոչնչանար: 1937 թվականի մասին հայտնվեց նաև այդ ժամանակվա մամուլում, իսկ 1949 թվականի աքսորների մասին մեղմ ասած քիչ տեղեկություն կա՝ այդ ժամանակվա մամուլում: 1937 թվականի մասին բնական է, որ շատ տեղեկություն կա մամուլում, բայց բնական չէ, որ 1949 թվականի մասին չկա տեղեկություն: Շատերը 1949 թվականը համարում են շատ փոքր բան 1937 թվականի դիմաց, քանի որ դա արվում էր միայն հիմնականում հայերի դեմ և ավելի փոքր մասշտաբներով՝ քան 1937 թվականը: Սակայն ես այդպես չեմ կարծում: Իմ կարծիքով  աքսորները՝ որքան էլ մեծ կամ փոքր լինեին՝միևնույնն է աքսորը աքսոր է: Իմ կարծիքով շատ պարզ է, թե ինչու մամուլում տեղեկություններ չկան 1949 թվականի մասին: 1937 թվականին հայտարարված էր գտնել հայրենիքի թշնամիներին, և այդ մասին հրապարակում էր ողջ մամուլը, այդ հայրենիքի թշնամիները գտնվում էին ամենուրեք, սպանվում էին, աքսորվում էին, իսկ 1949 թվականը հայերի աքսորն էր, որի մասին գերաասում էին նյութեր չհրապարակել և ավելորդ վատ վիճակի մեջ չհայտնվել: Երկրորդ պատճառը՝ 1937 թվականին գտնում էին հայրենիքի թշնամիներ, իսկ 1949 թվականի աքսորների մասին ինչ  պատճառաբանությամբ պետք է հրապարակեր մամուլը: Մի խոսքով մամուլը չէր հրապարակում այս ամենի մասին, քանի որ այդ մարդիկ, ովքեր կազմում էին մամուլը չէին ցանկանում գլխացավանքի մեջ ընկնել, իսկ երկրորդը մամուլը  չէր կարող որևէ տրամաբանական բացատրություն տալ իշխանության արածների վերաբերյալ: Ամենահետաքրքիրը, ամենամութը կամ ինչպես կուզեք վերնագրեք, այն է, որ անձամբ ինքը՝ Իոսիֆ Ստալինը ոչ մի մեկնաբանություն և որակում չի տվել այս ամենի վերաբերյալ: Իսկ թե ինչու Իոսիֆ Ստալինը չի մեկնաբանել այս ամենը, ես կարծում եմ, որ նա ուղղակի չի գտել որևէ բան, որը կարող է հանդիասնալ այդ ամենի մեկնաբանությունը, որովհետև 1939-ից մինչև 1945 թվական տևած պատերազմի ընթացքում զոհվել են բոլոր հայրենասերները և հայրենիքի թշնամիները:  Այդ իսկ պատճառով անհնար էր փնտրել՝ որևէ հայրենքի թշնամի: Մեկ էական տարբերություն կա 1949 թվականի և 1937 թվականների միջև: 1937 թվականը այդ ջարդերի և աքսորների գագաթնակետն էր, իսկ սկիզբ դրվել էր 1933 թվականից: 1949 թվականը աքսորի գործընթացը շատ կարճ է տևել՝ մեկ տարի, նույնիսկ ավելի քիչ՝ մի քանի ամիս: Մինչև այսօր ոչ ոք չի կարողանում կոնկրետ բացատրություն տալ և հասկանալ, թե ինչու էր Իոսիֆ Ստալինը ցանկանում վերացնել հայ ազգը: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի եղել, որ Ստալինը շատ վատ վերաբերմունք է ունեցել հաերի նկատմամբ, բայց այն աստիճանի, որ ազգը վերացնի դա արդեն անհասակնալի է: Իմ կարծիքով  հետագայում էլ հնարավոր չի լինի պարզել՝ որևէ իմաստ կամ դրդապատճառ, և ես կարծում եմ, որ կմնան միայն վարկածները այս տարօրինակ և մութ թեմայի վերաբերյալ: Այսքանը:

Աղբյուրը

Advertisements