Ես Նարեկն եմ: Հարգելի ընթերցող չգիտեմ դու ընդհանրապես կաս, թե ոչ, բայց ես գրում եմ այս ամենը: Ես 14 տարեկան եմ: Տարիքիս մասին շատ հետաքրքիր բաներ կան, որոնց հետո կանդրադառնամ: Ես 14 տարեկան եմ ու ունեմ նախասիրություններ (հոբբիներ)՝ ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Ես հետաքրքրվում եմ սպորտով, սիրում եմ լսել երաժշտություն, կարդալ պատմական գրքեր, դիտել դրամա ժանրի ֆիլմեր, հետաքրքրվում եմ նաև քաղաքականությունով՝ չնայած շատերը ասում են, որ դեռ ես փոքր եմ, սիրում եմ խաղալ շամատ և վերջերս անկեղծ ասած այնքան են հոգնել դասերից, որ դասերը ատելը դարձել է հոբբի՝ ինձ համար: Չնայած ես հոգնել եմ դասերից ու ատում դրանք, բայց ես շատ լավ եմ սովորում, քանի որ իմ այսօրվա գիտելիքները ինձ պետք են գալու ապագայում: Իրականում ես շատ ալարկոտ եմ և չեմ սիրում աշխատել: Մինչև այս ուսումնական տարվա սկիզբ բոլորն էլ ինձ որպես ալարկոտ գիտեյին, սակայն ես սկսեցի սովորել և կրթությանս վրա շատ լավ աշխատել ու հանկարծ ինձ բոլորը սկսեցին կոչել՝ աշխատասեր: Ինձ իրականում չպատահեց ոչինչ և ինչ-որ եղավ ինձ հետ կարող է լինել յուրաքանչյուրի հետ: Բոլոր մարդկանց մոտ էլ այդպես է, եթե նրանց տալիս ես մոտիվացիա (մոտիվացնում ես), ապա նրանք սկսում են աշխատել՝ այնպես ինչպես երբեք չէիր սպասի նրանցից: Բայց ի տարբերություն բոլոր մարդկանց, ես կարողացա մոտիվացնել ինձ: Դա իրականում այդքան էլ հեշտ չէ, բայց պետք է աշխատես: Այսքանը իմ սովորելու մասին: Մարդիկ սովորաբար ունենում են իրենց հերոսները, որոնց կցանկանային նմանվել: Իհարկե ես էլ բացառություն չեմ, բայց ինձ մոտ այդ հերոսները ընդհամենը երեքն  են և ես կարծում եմ, որ ոչ թե մարդը պետք է նմանվի իր հերոսին, այլ այնպես անի որ մյուսների համար ինքը դառնա հերոս: Դա իմ անձնական կարծիքն է: Իմ հերոսներն են՝ Ադոլֆ Հիտլերը, Նապոլեոն Բոնապարտը, Հուլիոս Կեսարը և ես: Վերջինը կատակ չէր: Ես չեմ ցանկանում կատարելապես նմանվել Ադոլֆ Հիտլերին, Կեսարին կամ Նապոլեոնին, ուղղակի նրանց մեջ կան բաներ որոնք ես ցանկանում եմ ունենալ իմ բնավորության և մտքի մեջ: Ես ուզում եմ իսկապես նմանվել ինձ: Ես իրականում այն չեմ՝ ինչպես ինձ ներկայացնում եմ: Իրականում կա մի Նարեկ, որին ես ուզում եմ նմանվել, բայց այդ դեպքում ինձ ոչ կնդունեն՝ ոչ էլ կհասկանան: Դա է իրական մարդկությունը՝ մարդիկ պետք է իրենց ներկայացնեն, որպես կատարյալ մարդ, որպեսզի ընդունվեն մյուսների կողմից, սակայն այդ կատարյալ մարդը ամբողջովին հորինված կերպար է լինում: Ես շատ հաճախ եմ մտնում այդ կերպարի մեջ, դա ինձ մոտ խաղալը շատ լավ է ստացվում, բայց ինձ մոտ տիրում է անհարմարություն: Չգիտեմ ով է ասել, բայց ճիշտ է ասել ՙՙ Կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասաններ՚՚: Այս արտահայտությունը ամբողջովին ներկայացնում է մեր կյանքը:  Կյանքին կանդրադառնանք հետո, իսկ հիմա վերջացնենք մեր հերոսների թեման: Հիշեք, որ ձեր հերոսները ընդհամենը հերոսներ են՝ այլ ոչ թե կատարելություններ: Եկեք այսքանով ավարտենք հերոսների թեման: Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ բոլոր մարդիկ էլ ունեն նախասիրություններ: Իհարկե միակ նախասիրությունը երաժշտություն լսելն է, որը կա բոլոր մարդկանց մոտ, սակայն ինչ տեսակի երաժշտություն են լսում, իրոք սիրում են երաժշտությունը դրանք հարցականներ են: Նախասիրությունները մարդկանց կյանքին նոր ուժ հաղորդողներն են, մարդկանց համար կյանքը ավելի հանգիստ և թեթև դարձնողներն են: Օրինակ ես՝ կարող եմ ժամերով զբաղվել իմ հոբբիներով և չնկատել, թե ինչպես անցավ ժամանակը: Կյանքը կդառնար իսկական անապատ առանց երաժշտության և հոբբիների: Կյանքը կդառնար անապատ՝ այնպիսին՝ որտեղ մարդը անդադար վազելով ջուր է ման գալիս չի գտնում և հանկարծ տեսնում է, որ անապատը ավարտվել է, բայց այդ ժամանակ ավարտվում է նաև մարդու կյանքը: Իմ նախասիրություններով զբաղվելը ինձ օգնում է բացահյատել առաջին հերթին ինձ, իսկ հետո իմ միտքը և կարողությունները: Դա բոլորի մոտ չէ, որ այդպես է: Շատերը զբաղվում են հոբբիով, որպեսզի անցնի ժամանակը: Իմ հոբբիներից մեկը դրամա ժանրի ֆիլմեր նայելն է: Դա շատերին կզարմացնի, որ այս տարիքում ես նայում եմ դրամա, այլ ոչ թե կատակերգություն: Ես դա համարում եմ սովորական, մարդը անկախ տարիքից կարող է ունենալ՝ կարծիք և ճաշակ: Ես նախնտրում եմ նայել դրամա, քանի որ այդ ֆիլմում է ներկայացված ամբողջ կյանքի իրականությունը, այդտեղ ես տեսնում, թե իրականում ինչ է կյանքը: Իմ նախասիրություններից մյուսը՝ պատմական գրքեր կարդալն է: Եթե անկեղծ ասեմ, ես պատմական գրքերից կարդում եմ միայն նրանք, որոնք Նապոլեոնի և Կեսարի մասին են: Ես նրանցից շատ բաներ եմ սովորում: Մյուս նախասիրությունս՝ երաժշտություն լսելն է: Այս հարցում ես տարբերվում եմ իմ տարիքայիններից: Իմ դպրոցում, ոչ ոք չի լսում այն երգչին ում ես եմ լսում: Ես սիրում եմ այս երգչի երգերը և հենց իր երգելն էլ, քանի որ նա իմ կյանքի անբաժան մասն է: Եթե իրոք շատ հետաքրքիր է, ով է նա կարող եմ ասել Passenger-ը: Նրա երգերը՝ համ տխուր են՝ համ էլ ուրախ: Ես այդ երգերը լսում եմ և ուրախ ժամանակ և տխուր: Նրա երգերը հանգիստ են և ինչ-որ տեղեր էլ նաև ռիթմիկ, որը ինձ ուղղակի հիացնում է: Մարդը, եթե իրոք հավանում է երգ և երաժշտությունը՝ ուրեմն այն նկարագրում է մարդու հոգեվիճակը: Իմ սիրելի երգչի երգերը ամբողջությամբ նկարագրում են և համապատասխանում են իմ հոգեվիճակին և ես ամեն լսելուց հետո ավելի եմ սիրում այդ երաժշտությունը: Ամեն մարդ ունի իր ճաշակը ամեն հարցում: Ես սիրում եմ իմ սիրելի երգերը, քանի որ շատ եմ սիրում: Այդ երգերի հետ կապված եմ ոչ միայն ես՝ նաև իմ հոգին: Մի խոսքով հասկացաք, որ ես շատ-շատ եմ սիրում երաժշտություն: Եվ անկեղծ ասած ես, որքան էլ գրեմ չեմ կարող նկարագրել, թե իրականում ինչու և ինչպես եմ սիրում երաժշտությունը: Սպորտը իմ հոբբիներից մեկն է: Ես սիրում եմ դիտել սպորտ, իսկ եթե անկեղծ սպորտերից միայն՝ թենիսը և ֆուտբոլը: Ես Ռեալ Մադրիդի երկրպագու եմ դեռ մանկուց: Ամեն անգամ այդ թիմի խաղը նայելուց ես ուղղակի հիանում եմ: Ես չգիտեմ, թե ինչու է, բայց ես մի անհասկանալի ձևով եմ սիրում այդ ակումբը: Այսքան սպորտի մասին: Իմ վերջին հոբբին դասերը ատելն է: Ես անկեղծ եմ ասում ես ատում եմ դասերը՝ ամբողջ սրտով և հոգով: Այնքան ատելություն ունեմ դասերի հանդեպ, որ հնարավոր չէ պատկերացնել: Դասերը կարողացել է հոգնեցնել իմ ուղեղին, իսկ դա հեշտ բան չէ: Ես ցանկանում եմ զբաղվել ավելի հետաքրքիր բաներով, որնք նաև շատ ուսուցողական են, բայց դասեր, դասեր և կրկին դասեր: Ես ատում եմ ձեզ դասեր: Ինձ դասերից հանգստանալու համար օգնում են իմ սիրելի երգերը, սպորտին հետևելը, գրքերը կարդալը և իհարկե ֆիլմեր դիտելը: Եկեք ավարտենք նախասիրությունները և անցնեք իմ կյանքի մյուս մասին՝ կյանքում հաջողության հասնելու ցանկությանը և ընդհանրապես բոլոր մարդկանց հաջողության հասնելուն: Ես շատ լավ գիտեմ, որ հաջողության համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, տաղանդ և իհարկե խելք: Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու համար պետք է լսես լուրջ հաջողության հասած մարդկանց խորհուրդները: Դա առաջինը, իսկ երկրորդը համառ լինելն է: Մի մարդ ասել էՙՙ կարևոր չէ, թե որքան արագ ես քայլում, կարևորը, որ չկանգնես՚՚: Սա է հաջողության բանաձևը: Ես այս տարիքից ցանկանում եմ մշակել բիզնես պլան՝ հաշվի առնելով բոլո ռիսկերն ու կորուստները, շահերն ու եկամուտները: Իհարկե ֆանտաստիկ կլինի այս տարիքից ունենալ սեփական բիզնես: Ես հաճախ համացանցում փնտրում եմ Բիլ Գեյթսի խորհուրդները կապված բիզնեսի հետ: Բոլոր մադրիկ էլ ցանկանում են հաջողության հասնել և գումար վաստակել: Շատերի կարծիքով հաջողության հասնելը միայն գումար վաստակելն է, սակայն ես կարծում եմ, որ շատ մեծ հաջողություն է նաև կյանքում փորձ ձեռք բերելը: Մարդկանց մեծ մասը մտածում է, որ իրենք ոչինչ չանելով մի օր պետք է հասնեն ինչ-որ հաջողության, սակայն այդ մարդկանց մասին խոսել չեմ ուզում: Եվ մեկ թեմա էլ ու վերջապես կհասնենք ամենակարևորին:

Advertisements