Գրիգոր Զոհրապի  «Ճիտին պարտքը» նովելը

Վերլուծություն

Այս նովելը շատ խորիմաստ էր: Իմ կարծիքով Հուսեփ աղան սխալ վարվեց, որովհետև այդ կերպով խնդիրներից չեն փախչում: Մի՞թե նա չէր մտածում իր երկու աղջիկների մասին, ովքեր քաղցած իրեն էին սպասում: Մի՞թե նա չէր մտածում դստրերի ներկայի և ապագայի մասին: Ես այս նովելից հասկացա, որ խնդիրները ամենուրեք են, իսկ դրանք հաղթահարելու համար պետք է պայքարել, և ոչ թե հանձնվել:

Սովորի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր միայն «Կապ և շաղկապ» թեման և կատարի՛ր թեմային վերաբերող հետևյալ առաջադրանքները․

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

  •  երբ, բացի, որովհետև, այնտեղ
  •  մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  • վրա, որևէ, և, մյուս
  • ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  •  հանուն, անուն, այնքան, սույն։

2.Ընդգծի՛ր շաղկապները և խմբավորի՛ր (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական – և, բայց, սակայն

Ստորադասական – որովհետև, թեև, որպեսզի, քանզի, քանի որ

3.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Եթե նա տուն գնար, ապա չէր հասցնի երթուղայինին:

Նա գնում էր ճամբար, որպեսզի նոր ընկերներ ունենար:

Տղան երկու օր է դպրոց չի հաճախում, որովհետև քաղաքում չէ:

Նա որոշել էր գնալ կինոթատրոն, սակայն չկարողացավ:

Տղան երգի էր հաճախում, իսկ աղջիկը՝ պարի:

Տղան և իր ընկերը որոշել էին ճանապարհորդել:

 

Advertisements