2. Տղային

  • մեղադրի՛ր

Տղան մեղավոր էր անկասկած, քանի որ թուլամորթ էր, անկամք և հիմար: Նա ուղղակի կարող էր շարունակել իր կյանքը: Բնական է, որ այդ տղան ցնցում էր ապրելու, բայց դա երկար չէր տևի, իսկ նա իր կամքից թույլ լինելով նպաստեց իր ցնցման խորացմանը և իր կործանմանը:

  • բնութագրի՛ր

Տղան թուլամորթ էր, կամքից թույլ և հիմար:

  • արդարացրո՛ւ

Այս տղան մի արդարացում ունի ընդամենը, դա՝ այն է, որ նա սեր է կորցրել և ծանր է տարել:

3.Քեզ համոզո՞ւմ է տղայի կերպարը (Պատասխանդ պատճառաբանի՛ր)։

Ոչ չի համոզում, քանի որ բոլոր մարդկանց կյանքում էլ լինում են վերելքներ և վայրէջքներ, բայց մարդիկ դրանից չեն ոչնչանում առավել ևս կործանում իրենց կյանք սեփական ձեռքերով:

4.Աղջկան մեղադրի՛ր կամ արդարացրո՛ւ։

Աղջիկը համ մեղավոր է համ էլ անմեղ, քանի որ նա ուղղակի ցանկացել է փոխել իր կյանքը և փոխել է, բայց մյուս տեսանկյունից էլ, որ նայենք կտեսնենք, որ աղջիկը կարող էր դա ավելի նուրբ անել, որպեսզի տղային չվնասեր:

5.Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար՝

  • տղայի կարծիքով (ցո՛ւյց տուր փաստերով)

Ապշությանս հետ միասին ինձ տիրեց ակամա մի վարանում ու պատկառանք նրա այդ հաղթական շքեղության առջև, և ինքս ինձ երբեք այդքան չնչին, ողորմելի ու զզվելի չէի թվացել, ինչպես այդ միջոցին։ Մի րոպե աշխատեցի հոգուս խորքում պրպտել վրեժի այն զգացումը, որ մի ժամանակ լափում էր ինձ և որի ազդեցության տակ այնքան հպարտ, այնքան անխոցելի ու արդարացի էի զգում ինձ, ու ոչինչ չգտա, հոգիս միանգամայն ամայացել էր։

  • քո կարծիքով (պատճառաբանի՛ր):

Տղայի այս վիճակի համար միայն նա է մեղավոր, քանի որ թուլամորթ էր, անկամք և հիմար: Նա ուղղակի կարող էր շարունակել իր կյանքը: Բնական է, որ այդ տղան ցնցում էր ապրելու, բայց դա երկար չէր տևի, իսկ նա իր կամքից թույլ լինելով նպաստեց իր ցնցման խորացմանը և իր կործանմանը:

Advertisements