Վիտամին A
Ազդեցությունը. ապահովում է գունային և լուսային ընկալումը, ոսկրային համակարգի բնականոն զարգացումը։ Արագեցնում է լորձաթաղանթների վերականգնումը, բարձրացնում է շնչառական ուղիներում հիվանդությունների դիմակայումը։
Անբավարարության նշանները. հավկուրություն, աչքի եղջրաթաղանթի և մաշկի չորությունը, աճի դանդաղումը։
Ավելցուկի նշանները. ախորժակի բացակայություն, փսխոց, գլխացավ, մաշկի դեղնություն։ Վախ լույսից։
Աղբյուրները. Ռետինոլի տեսքով՝ ձկան յուղ, լյարդ, կարագ, յուղոտ պանիրներ, ձու, պրովիտամիններ՝ հիմնականում բետա-կարոտինի տեսքով՝ դեղին և կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն։

Վիտամին B1
Ազդեցությունը. Հիմնական դերը ածխաջրային փոխանակության խթանումն է։ Լավացնում է մտավոր աշխատանքը, պատասխանատու է տեսողության համար։
Անբավարարության նշանները. Երկար ժամանակ անբավարարության դեպքում նկատվում է մկանային ատրոֆիա։
Ավելցուկի նշանները. Այս վիտամինի ավելցուկ չի կարելի։
Աղբյուրները. Խմորիչներ, ընկուզեղեն, հատիկավոր բույսեր։ Ամենաշատը այն պարունակում են հացահատկային ուտեստները՝ սև հացը, շիլաները, թեփով մթերքները (օրինակ Հերկուլեսը)։

Վիտամին B2
Ազդեցությունը. Մասնակցում է նյութափոխանակությանը։ Ազդում է աճի վրա, օգնում է մաշկի, մազերի և եղունգների առողջ մնալուն։ Շատ կարևոր է տեսողության համար։
Անբավարարության նշանները. Աճի կանգ, շրթունքների չորություն։ Հնարավոր է նաև տեսողության թուլացում։
Ավելցուկի նշանները. Այս վիտամինի ավելցուկ չի կարելի։
Աղբյուրները. Կաթ, անյուղ պանիրները, հատիկավոր մթերքը, միսը, լյարդը, ձուկը, ձուն և խմորիչները։

Վիտամին B6
Ազդեցությունը. Անհրաժեշտ է հակամարմինների և Էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) առաջացման համար։ Ապահովում է նյարդային համակարգի բնականոն գործունեությունը, կանխում է սակավարյունությունը։ Զգալիորեն բարձրացնում է իմունիտետը։
Անբավարարության նշանները. մաշկի հաճախակի ախտահարում, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքվածություն, նյարդային համակարգի խանգարումներ, սակավարյունություն։
Ավելցուկի նշանները. ձեռքերի և ոտքերի թմրածություն։
Աղբյուրները. Ձու, կարտոֆիլ, պատիճավոր բանջարեղեն, հասած ցորենն ու թեփը։ Բավականին շատ է ձմերուկի, բանանի, թզի և չամիչի մեջ։

Վիտամին B9
Ազդեցությունը. Ֆոլաթթուն պատասխանատու է առողջ մաշկի համար։ Նախազգուշացնում է սակավարյունությունը։ Թույլ երեխաների մոտ լավացնում է ախորժակը։
Անբավարարության նշանները. մարսողական խնդիրներ, աճի կանգ, սակավարյունություն։
Ավելցուկի նշանները. փսխում, քնի խանգարում, ընդհանուր թուլություն։
Աղբյուրները. Կանաչ տերևային բանջարեղեն, դդում, ավոկադո, ծիրան, սեխ, լյարդ, դեղնուց, եգիպտացորեն։

Վիտամին B12
Ազդեցությունը. Մասնակցում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) առաջացմանը, խթանում է ուղեղի աշխատանքը, լավացնում է հիշողությունը, ազդում է աճի վրա, լավացնում է ախորժակը։
Անբավարարության նշանները. սակավարյունություն և նյարդային խանգարումներ, օրինակ՝ չափից դուրս գրգռվածություն։
Ավելցուկի նշանները. մաշկային ցան։
Աղբյուրները. Շատ է պարունակվում ձկան լյարդում, այլ ծովամթերքներում, ձվի, պանրի, մսի մեջ, հատկապես սրտի և երիկամների մեջ։

Վիտամին C
Ազդեցությունը. Արագացնում է մաշկային վնասվածքների առողջացումը, օգնում է ատամների ճիշտ զարգացմանը, բարձրացնում է իմունիտետը, թուլացնում է ալերգիկ ռեակցիաները։
Անբավարարության նշանները. լնդերի արյունահոսություն, օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների թուլացում։
Ավելցուկի նշանները. փորլուծություն, երիկամների գործունեության խանգարում։
Աղբյուրները. Հատապտուղներ և մրգեր (մասուր, հաղարջ, մորի, լիմոն, ելակ), բանջարեղեն (կաղամբ, կարտոֆիլ), կանաչեղեն (նեխուր, սպանախ)։

Վիտամին D
Ազդեցությունը. Կարևորագույն ազդեցություն է թողում ոսկրային համակարգի ձևավորման վրա, կարգավորում է օրգանիզմում ֆոսֆորի և կալցիումի հավասարակշռությունը։
Անբավարարության նշանները. հնարավոր է ռախիտ, չի բացառվում կարիեսի առաջացումը։
Ավելցուկի նշանները. գլխացավ, մարմնի զանգվածի նվազում։
Աղբյուրները. սարդինա, սաղմոն ձկներ։ Վիտամինն ակտիվորեն առաջանում է մաշկի մեջ՝ արևի ազդեցությամբ։

Վիտամին E

Ազդեցությունը. Անհրաժեշտ է նյարդային, արյունատար և մկանային համակարգերի ճիշտ գործունեության համար, կանխում է նորագոյացությունները, արագացնում է վնասվածքների առողջացումը։ Ունի հակաբորբոքային ազդեցություն։
Անբավարարության նշանները. Աճում է սակավարյունության հնարավորությունը, վատանում է մաշկի վիճակը, ընկնում է իմունիտետը։
Ավելցուկի նշանները. մետեորիզմ, փորլուծություն, բարձր զարկերակային ճնշում։
Աղբյուրները. Բուսական յուղ, ցորենի ծիլեր, ընկուզեղեն, եգիպտացորեն, 2-րդ կարգի (խոշոր աղացած) հացաբուլկեղեն, ձու, բանջարեղեն և կանաչեղեն (սպանախ, նեխուր, լոբի, ոլոռ)։

Վիտամին K
Ազդեցությունը. Ապահովում է արյան նորմալ շրջանառությունը:
Անբավարարության նշանները. արյան շրջանառության համակարգի խանգարումներ:
Ավելցուկի նշանները. մարսողական խնդիրներ:
Աղբյուրները. Սպանախ, ծաղկակաղամբ, պոմիդոր, լյարդ, յոգուրտ, դեղնուց, ձկան յուղ:

Վիտամին H
Ազդեցությունը. Անհրաժեշտ է առողջ մշակի համար:
Անբավարարության նշանները. դերմատիտ, նյարդային համակարգի գործունեության խանգարում:
Ավելցուկի նշանները. ավելցուկ չի կարելի:
Աղբյուրները. Սիրտ, լյարդ, երիկամներ, կաթ, դեղնուց: Պարունակվում է նաև սնկերի և ցորենի ալյուրի մեջ:

Վիտամին PP
Ազդեցությունը. Կարևոր դեր է կատարում նյութափոխանակության մեջ: Մաշկն ավելի առողջ է լինում:
Անբավարարության նշանները. մարսողության խանգարում, ինչպես նաև ախորժակի բացակայություն և ընդհանուր թուլություն:
Ավելցուկի նշանները. մաշկային քոր, սրտի առիթմիա:
Աղբյուրները. սև սալոր, թուզ, փշատ, ծիրանի չիր, ազնվամորի, մորի, մասուր:

Advertisements