Վիլյամ Սարոյանի «Պատերազմը» պատմվածքը, վերլուծի՛ր՝ ըստ հարցերի․

  • Համառոտ՝ 6-7 նախադասությամբ ներկայացրո՛ւ պատմվածքի սյուժեն: Ինչո՞ւ է ստեղծագործությունը այդպես վերնագրված, դու ի՞նչ վերնագիր կառաջարկեիր։

Պատերազմ է սկսվում ԽՍՀՄ-ի  և Գերմանիայի միջև, այդ մասին նաև իմացել էին երեխաները: Նրանք մտածում էին, թե կայսր Հիտելրին ինչպես կարելի է սպանել, որ նա տանջվի և նոր մահանա: Նրանց մեջ ատելություն էր սերմանվել, որը խաղի տեսքով էր դրսևորվում, բայց նրանք գտան մի խեղճ տղայի, ով գերմանացի էր և չէր ատում կայսր Հիտլերին: Նրանք բոլորով ծեծեցին այդ տղային, բայց հասկացան, որ նա չի ատելու Հիտլերին:

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին: Պատմվածքում ի՞նչպես է այն ներկայացված։

Պատերազմը բացի վատ բաներից ուրիշ ոչինչ չի բերում: Խլում է մարդկանց կյանքեր, իսկ մարդու կյանքը բարձրագույն արժեքն է այս մոլորակի վրա և ողջ տիեզերքում: ԽՍՀՄ-ի կառավարություն՝ ինչպես ներկայացված է այս պատմվածքում, ատելություն էր սերմանում երեխաների մեջ, որպեսզի շարունակեն այդ պատերազմը նաև հաջորդ սերունդները, պատերազմ էին գցում երեխաների միջև:

  • Ի՞նչ ասելիք ունի պատմվածքը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

Պատերազմի ժամանակ պետք է ձգել խաղաղության, չսերմանել ատելություն և լինել մարդկային, բայց այս մարդիկ չէին հասկանում, որ իրենց երեխաներին մեջ բացի չարությունից ուրիշ ոչինչ չէին սերմանում: Երբ դու չես կարող քեզանից ուժեղին հաղթել դու հաղթում ես քեզանից թույլին: ՄԻ ՉԱՐԱՑԵՔ:

Advertisements