ա/ Ի՞նչ է Հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք.

Հեղափոխությունը նշանակում է արմատական փոփոխություններ:

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում
բ/ Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը.

Հեղափոխությունը կարող է հանգեցենլ ՝և դրական ՝և բացասական արդյունքների, քանի որ հրանարոր է, որ հեղափոխության արդյունքում իշխանության եկած անձինք կործանեն պետություն և հակառակը:

գ/ Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք.

Պատմության մեջ կան շատ հեղափոխություններ, բայց հեղափոխությունների արքան իմ կարծիքով Ֆրանսիական մեծ հեղափոխությունն էր:

դ/ Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի  ունեցող քաղաքական գործընթացների մասին /գրավոր/.

Մեր երկրում տեղի ունեցող հեղափոխությունը լավ առումով տարբերվում է սովորական հեղափոխություններից, քանի որ մեր հեղափոխությունը խաղաղ է՝ առանց թալանված խանութների, ջարդված մեքենաների և զոհված մարդկանց, բայց այս ամենը իրականում կասկածի տեղիք է տալիս: Այսօր մեր երկրում հեղափոխության միջոցով փորձում են գոյություն ունեցող սահմանադրություն բարեփոխել խաղաղ ճանապարհով: Ես շատ լավ վերաբերմունք ունեմ այս հեղափոխության հանդեպ և անձամբ մասնակցել եմ դրան, բայց որքան էլ, որ այս ամենը հաճելի է, պետք է ամեն ինչ անել օրենքի սահմաններում՝ մեքենաների համարներ չփակել, մեքենաների վրա նստած չգնալ փողոցով, չախտոտել քաղաքը և այլն: Այս ամենը պահպանելուց հետո սա կլինի կատարյալ հեղափոխություն:

Advertisements