Ավելի վատ

Ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր շուն չեն սիրում

ոչ էլ ցեխ

Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…

Ավելի վատ նրանց համար

ովքեր չեն սիրում ցեխ

ովքեր չեն հասկանում

ովքեր չգիտեն շանը

ովքեր չգիտեն ցեխը

շանը թողեք ներս…

որ թափահարում է ցեխը վրայից

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում ենª պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

Առաջադրանք

  1. Բացատրի՛ր հետևյալ տողերը.
    Ցեխոտ շունը մաքուր է,
    ցեխը մաքուր է,
    երբեմն ջուրն էլ մաքուր է.
    նրանք, ովքեր ասում են պայմանով միայն …
    նրանք մաքուր չեն
    բացարձակապես…

Արտաքինից մաքուր բանը կարող է լինել կեղտոտ և հակառակը նույնպես: Չի կարելի ոչինչ դատել արտաքինով: Ամեն ինչն էլ կարելի է ջրով լվանալ և մաքրել՝ բացցի մարդու էությունից և վատ մտքերից:

  1. Բնութագրի՛ր այս ստեղծագործության քնարական հերոսին:

Մարդիկ, ովքեր չէին թողնում ներս այդ ցեխոտ շանը, նրանք շատ դաժան էին և չէի գիտակցում, որ դա ընդհամենը կենդանի է և կարելի է նրան լվանալ:

  1. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

ցեխը կարող ես լվանալ

շանը կարող ես լվանալ

և ջուրն էլ կարող ես լվանալ

բայց չես կարող լվանալ նրանց

ովքեր ասում են թե սիրում են շանը

պայմանով միայն…

ցեխոտ շունը մաքուր է

ցեխը մաքուր է

երբեմն ջուրն էլ մաքուր է

նրանք ովքեր ասում ենª պայմանով միայն…

նրանք մաքուր չեն

բացարձակապես:

  1. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Այս բանաստեղծության ասելիքն այն է, որ ինչ էլ որ անում ենք, արեք անկեղծ և մաքւոր սրտով՝ չունենալով շահ: Ամեն ինչ մեջ շահ փնտրելով անցնում է մարդու կյանքը, և նա էլ չի հասկանում, թե ինչպես: Ապրեք առանց շահի և այդ դպքում նոր դուք կապրեք լիարժեք:

Advertisements