Ջրածին. համար մեկ տարրը տիեզերքում

Ջրածնի անձնագիրը

Քիմիական նշանը՝H

Ar(H)=1

Քիմիական բանաձև՝ H2

Mr(H2)=2

կարգաթիվ 1

պարբ 1

խումբ 1 գլխավոր

(1p,0n)1e    +1)1e

Իզոտոպներ-123T

Վալենտականությունը՝ 1

Օքսիդացման աստիճան՝ 0,+1,-1

 Ջրածնի Տարածվածությունը

Ջրաջինը ընդհամենը կազմում է 1%: Մտնում է ջրի կազմի մեջ, վարելանյութների կազմի մեջ, բոլոր օրգանական նյութերի մեջ, թթուների կազմի մեջ:

Ջրածնի ֆիզիկական հատկությունները

Ջրածինը անհոտ, անգույն, օդից  14,5  անգամ թեթև գազ է:

Ջրում գործնականորեն չի լուծվում (սովորական պայմաններում 100 լ  ջրում լուծվում է 2 լ ջրածին, հեղուկանում է՝ −253°C:

Սովորական պայմաններում ջրածին պարզ նյութը՝ H2, փոխազդում է միայն ֆտորի հետ, իսկ քլորի հետ՝ լույսի ազդեցության տակ: Բազմաթիվ քիմիական տարրերի ատոմների հետ այն փոխազդում է տաքացման պայմաններում:

ջրածնnվ լցված օճառի պղպջակ

  1. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների հետ 

Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:

Օրինակ 1՝

H2+2Na=2NaH

նատրիումի հիդրիդ

Օրինակ 2՝

Ca+H2=CaH2

կալցիումի հիդրիդ

Հիդրիդները սպիտակ, իոնային կապերով, բյուրեղային նյութեր են:

Մետաղների հիդրիդները ջրում հեշտությամբ քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան ալկալի և ջրածին:

Օրինակ՝

CaH2+2H2O=Ca(OH)2+2H2

կալցիումի հիդրիդի և ջրի փոխազդեցությունը

Մետաղների հետ փոխազդելիս ջրածնի ատոմը վերածվում է հիդրիդ իոնի՝

H0+e−=H−

  1. Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ

Ա) Հալոգենների հետ ջրածինն առաջացնում է հալոգենաջրածիններ:

Օրինակ ՝

H2+Cl2=2HCl ռեակցիայի արգասիքն է՝ քլորաջրածին:

Բ) Ծծմբի հետ տաքացման պայմաններում առաջանում է ծծմբաջրածին՝

H2+S=H2S

Գ) Ազոտի հետ առաջանում է ամոնիակ միայն կատալիզատորի ներկայացմամբ, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում՝

3H2+N2=2NH3

Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ընդհանուր ուրվագրով՝

H0−e−=H+

  1. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ

Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար:

Օրինակ՝

WO3+3H2=W+3H2O

 

վոլֆրամի (III) օքսիդ                            վոլֆրամ

Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ կարելի է ներկայացնել հետևյալ ուրվագրով՝

MexOy+H2→Me+H2O

Ջրածնի ստացումը և քիմիական հատկությունները

Կիռարումը

Թթուներ, աղեր

Լրացուցիչ

Մոլորակների քիմիական բաղադրությունը

Ենթադրվում է, որ բարդ օրգանական նյութերի սինթեզն իրականանում է ճառագայթման ազդեցությամբ՝ արեգակնային առաջնային գազերից և այլ պարզ միացություններից (H, CO, NH3, Օ2, Na, Տ և այլն)։ Երկնաքարերում և միջաստղային տարածությունում հայտնաբերված օրգանական նյութերը օպտիկապես ակտիվ չեն։ Տիեզերական նյութի բաղադրությունը ձևավորվում է հիմնականում գերնոր աստղերի պայթյունների ժամանակ և աստղային ընդերքում։ Այն բնորոշվում է 4ո ատոմական զանգվածով (ո-ը ամբողջ թիվ է), զույգ պրոտոն և զույգ նեյտրոն պարունակող թեթև տարրերի գերակշռող պարունակությամբ։ Աստղերի բաղադրությունը նրանց զարգացման տարբեր փուլերում տարբեր է։ Միջաստղային տարածությունը հագեցնող դիֆուզ մատերիայում նույնպես գերակշռում են թեթև տարրերի միջուկները։ Միջաստղային սառն ամպերում հայտնաբերվել են ավելի քան երկու տասնյակ պարզ և բարդ (մինչև 7 ատոմ պարունակող) մոլեկուլներ, իոններ՝ H2, H2O, 02, N2, ОН, СО, СН4, NH3, СН2O և այլն, ազատ ռադիկալներ՝ ինչպես նաև պինդ ֆազեր (քվարց, սիլիկատներ, գրաֆիտև այլն)։ Տիեզերական սառը մարմինները, տիեզերական փոշուց մինչև մոլորակները կազմավորվում են աստղերից արտազատվող պլազմայի սառման և էվոլյուցիայի շնորհիվ։ Արեգակնային համակարգի պինդ մարմինների առաջացումը տեղի է ունեցել հիմնականում 4,55 միլիարդ տարի առաջ (նուկլեասինթեզի վերջին փուլից 200-300 միլիոն տարի հետո)։ Պինդ մարմինների առաջացումն ուղեկցվել է տիեզերական նյութի կոտորակային վերաբաշխմամբ։ Արեգակի միայն հեռավոր և հսկա մոլորակների վրա են (սառցաշերտի և զանգվածային մթնոլորտի ձևով) պահպանվել արեգակնային թեթև գազերը (H2, CH4, NH3 և այլն) կամ նրանց կոնդենսման արդյունքները։

Ջրածինը, որպես ապագայի վառելանյութ

Advertisements