Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորաձևությամբ, պճրանքով սե-ևե-ում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանուկների ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը — տասը հսկա ջահերով որոնք՝ աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։ Որոտ-նդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչեն ծիծաղ, քրքիջ ու զվարճ ձայներ։ Մարդկանց աչքերում ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցէ վիշտ չէին տեսել որևէ տխուր ժամ չէին ունեցել իսկ  հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատով ընդունելու եկող տարին։ Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կ-կվել դռան մոտ։

Զարհուրելի բան է աշխարհը, – ասաց ընկերներիցս մեկը, քանի դեռ աղքատ կա շուրջդ երջանիկ չես կարող լինել։

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրի՛ր՝

գոյականները-մանուկներ, ռեստորան, ընկերներ, աղքատ, աշխարհ, տարի, դուռ, սպասավորներ, ժպիտ, մարդիկ, սեղան, հրավեր, ձայներ, ծիծաղ, քրքիջ, աչքեր

ածականները- շքեղ, եկող, զարհուրելի, երջանիկ, զայրույթով, հսկա, տխուր

բայերը- խցկվել, քշում, թնդաց, դիմավորելու, ստացա

Գրի՛ր հետևյալ բայերի դեմքի, թվի, ժամանակի, խոնարհման քերականական կարգերը։

ճառագայթում էին-

խաղացինք-

կսովորես-

կարդում եք-

Advertisements