Ծովային փոթորիկի ժամանակ նավարկող նավը խորտակվել էր, եւ միայն երկու տղամարդիկ կարողացան լողալով հասնել մի փոքր, անապատային կղզի: Երկու տղամարդիկ, ովքեր նաև լավ ընկերներ էին, չգիտեին,  թե ինչ անել: Նրանք համակերպվեցին, որ ոչինչ անել հնարավոր չէր անել և նրանք սկսեցին միայն աղոթել:  Սակայն, պարզելու համար, թե ում աղոթքը ավելի զորեղ էր, նրանք պայմանավորվեցին տարածքը բաժանել երկու մասի և մնալ կղզու հակառակ կողմերում:

Առաջին բանի համար, որ նրանք աղոթում էին, դա կերակուրն էր: Հաջորդ առավոտյան առաջին մարդը տեսավ մի պտղատու ծառ իր հողում, և նա կարողացավ ուտել իր պտուղը: Մյուս մարդու հողատարածքը մնաց դատարկ: Մեկ շաբաթ անց, առաջին մարդը միայնակ էր և որոշեց աղոթել կնոջ համար: Հաջորդ օրը, մեկ այլ նավ էր խորտակվել, և միակ փրկվածը մի կին էր, որը լողալով եկել էր իր կողմ: Կղզու մյուս կողմում ոչինչ չկար:

Շուտով առաջին մարդը աղոթեց տուն, հագուստ, ավելի շատ սնունդ: Հաջորդ օրը, ինչպես կախարդանք, այդ բոլորը տրվեցին նրան: Սակայն երկրորդ մարդը դեռևս ոչինչ չուներ: Վերջապես, առաջին մարդը աղոթեց նավի համար, որպեսզի նա և իր կինը կարողանային հեռանալ կղզուց: Առավոտյան նա գտավ կղզու կողքին կանգնած նավ: Առաջին մարդը նավը նստեց իր կնոջ հետ և որոշեց դուրս գալ և երկրորդ մարդուն թողնել կղզու վրա:

Նա այդ մարդուն համարում էր, որ արժանի չէ ստանալու Աստծո օրհնությունները, քանի որ նրա աղոթքներից ոչ մեկը չի պատասխանվել: Երբ նավը պատրաստվում էր մեկնել, առաջին մարդը ձայն լսեց երկնքից բարձրանալով. «Ինչու եք հեռանում ձեր ընկերոջը կղզու վրա թողնելով»:

Իմ օրհնությունները ես միայնակ պետք է վայելեմ, քանի որ նրա աղոթքները տեղ չեն հասել նա արժանի չէ:

«Դու սխալվում ես», ձայնը սաստեց նրան: «Նա ունեցել է միայն մեկ աղոթք, որին ես պատասխանեցի: Եթե ​​չպատասխանեյի, ապա չէիր ստանա իմ օրհությունների որևէ մեկը:

«Ասա ինձ», առաջին մարդը հարցրեց ձայնը. «Ինչ էր նա աղոթում, որ ես նրան պարտականեմ»:

«Նա աղոթեց, որ ձեր բոլոր աղոթքներին պատասխանեմ»:

 

 

Advertisements