Գործնական քերականություն

Ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։

  • տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
  • զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
  • առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։

  • չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
  • չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
  • չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

Ընդգծի՛ր բայի անդեմ ձևերը

Սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, փռթկալ, ճպճպալ, դավել, խոցեն, պայծաթ, թվեմ, կատվեն, նավել, գրող,  սուրա, ողբաց, հարբած, աստված, տարած, խոզարած, կորած, կասկած։

Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։ 

  • ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
  • շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
  • կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
  • պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
  • ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։

Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։

  • անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ
  • սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
  • նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, անսա՛, որսում է, դարսում է
  • գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։

Դեռ ավտոբուս չնստած հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին է՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվրուն աչքերը փայլեցին ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։

Երբ ավտոբուսը կանգնեց որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր, լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշունչ, ապշեցուցիչ տեսարան, աստվածաշնչյան լեռը ՝ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ասկ-որված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

Advertisements