Սովորի՛ր և բլոգում տեղադրի՛ր Բայի դիմավոր և անդեմ ձևերը։ Կատարի՛ր թեմայի հետ կապված տրված առաջադրանքները։

1) Յուրաքանչյուր շարքում գտի՛ր և ընդգծի՛ր ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել

2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել

3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել

4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել

5. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել

6. թռչել, շնչել, գոչել, հնչել

7. կոչել, կորչել, շառաչել, կանաչել

8. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել։

2) Դո՛ւրս գրիր դերբայները (նաև հոլովված ձևերը), որոշի՛ր տեսակները, խոնարհումը (ե, ա)։

Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։ Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքից:

Շրջելիս-համակատար ե խոնարհում,  հանդիպել- անորոշ ե խոնարհում,  լողալով- անորոշ ա խոնարհում, շարժվող- ենթակայական ա խոնարհում, տեսա-տեսնել-անորոշ ե խոնարհում, նստած-հարակատար ա խոնարհում, քաշած- հարակատար ա խոնարհում, հենած-հարակատար ա խոնարհում, մոտենալ-անորոշ ա խոնարհում, թողնել- ապակատար ե խոնարհում, սուզվելու- ապակատար ե խոնարհում, քշելիս- համակատար ե խոնարհում, փախչում- ակատար ա խոնարհում, գիտեն, սուզվել- անորոշ ե խոնարհում, կազմակերպված-հարակատար ա խոնարհում, քշում- անկատար ե խոնարհում,  սուզվում- անկատար ե խոնարհում, շարժվում-անկատար ե խոնարհում

 

Advertisements