IMG_20180322_113545.jpg

Մարտի 22-ին մենք ֆիզիկա քիմիայի խմբով գնացինք Աբովյան քաղաք՝ Սարանիստի ապակե տարրաների գործարան: Մենք տեսանք, թե ինչպես են պատրաստում գարեջրի և այնուհետև գինու շշերը: Հետո գնացինք ջերմոց, տեսանք շատ մեծ քանակությամբ լիմոնի ծառեր: Ես նկատեցի մի հետաքրքիր բան: Այդ ջերմոցը տաքացվում էր այն նույն էներգիայով՝ ինչով հալեցվում էին շշերը: Այստեղից հետևություն, որ նրանք էներգին ճիշտ էին օգտագործում և էներգիայի անիմաստ վատնում չէր լինում: Մենք տեսնաք՝ թափոնների հսկայական պաշար և հետո տեսանք, թե ինչպես էին դրանք լվանում: Քիմիայի լաբարատորիայում բացատրեցին, թե ինչպես են ստուգում ապակու բաղադրություն և ինչ են անում, որ ապակին լինի թափանցիկ: Ամենատարօրինակը այն է, թե ինչպես էին մարդիկ այդ բարձր աղմուկի տակ աշխատում: Մարդիկ այդ բարձր աղմուկի տակ կարող են նաև կորցնել լսողությունը: Դա չլուծված էկոլոգիական խնդիր է:

Ապակե շշերի հալեցումը

Advertisements