Մենք քիմիայից անցնում էինք թթվածին թեման, և ես որոշեցի կատարել հետևյալ հաշվարկները, որպեսզի կարողանամ հասկանալ այրումը օգուտ է, թե վնաս: Դրական և բացասական կողմերը գրեթե հավասար են: Այրման շնորհիվ մենք տաքանում ենք, կերակուր ենք պատրաստում և այլ բաներ, բայց նաև այրման պատճառով աղտոտվում է մեր մթնոլորտը և օդը աղտոտվում է:
Ինչպես գիտենք թթվածինը նպաստում է այրմանը:Թթվածնի հետ բոլոր ռեակցիաները կոչվում են օքսիդացման:Այն օքսիդացման ռեակցիաները,որի ընթացքում անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման ռեակցիաներ: Կատարենք մի քանի այրման ռեակցիաներ՝
2Mg+O2=2MgO
2H2+O2=2H2O
Բնական գազի՝մեթանի այրման ռեակցիան է՝
CH4+2O2=CO2+2H2O
Ես կհաշվարկեմ,թե ինչքան թթվածին է ծախսվում և ինչքան ածխաթթու գազ է անջատվում,օրինակ 1կգ`1000գ բնական գազի այրման ժամանակ:
m=1000 գ CH4
M(CH4)=12+1×4=16գ/մոլ
n=m/M=1000/16=62,5 մոլ
1մոլ CH4-à ծախսվում է 2մոլ O2(m=64գ)——-àստացվում 1մոլ CO2(m=44գ)
 62,5 մոլ CH ծախսվում է 125 մոլ O2(m=4000գ)———-àստացվում  62,5 մոլ CO2((m=2750գ)
Հաշվարկից երևում է  1000 գ CHմեթանի այրումից ծախսվում է 4000գ թթվածին և ստացվում է 2750գ ածխաթթու գազ.Եթե պատկերացնենք,թե մեր Երկիր մոլորակի վրա ինչքան վառելանյութ է այրվում,ինչքան թթվածին է ծախսվում և ինչքան ածխաթթու գազ է ստացվում,ապա պարզ է դառնում մեր մթնոլորտի ախտոտվածության չափսերը:Անհրաժեշտ է նշել այստեղ  և բույսերի դերը թթվածնի քանակի վերականգնման համար մեր մթնոլորտում:Չէ որ մենք գիտենք ֆոտոսինտեզ երևույթի մասին,երբ բույսերում արևի ճառագայթների միջոցով և կանաչ տերևներում՝քլորոֆիլի առկայությամբ բույսերը արմատներով հողից վերցնում են ջուր,օդից վերցնում ածխաթթու գազ և անջատում թթվածին:Հաշվենք 4000գ թթվածին՝Oարտադրելու համար ինչքան ածխաթթու գազ են կլանում բույսերը ֆոտոսինտեզի ժամանակ:Ֆոտոսինտեզի ռեակցիան է՝
6CO2+6H2O=C6H12O6+6 O2
Ինչպես երևում է ռեակցիայից 6 մոլ Oստանալու համար բույսերը կլանում են 6 մոլ CO2 ,իսկ 125 մոլ O2(m=4000գ) ստանալու համար   ——-àկկլանեն 125 մոլ CO2կամ 5500գ ածխաթթու գազ:Պարզ երևում է բույսերի դերը թթվածնի բնական վերարտադրման համար:
 2010թ մոտ մարդկության կողմից 90% էներգիան առաջանում է այսպես կոչված բիովառելանյութի՝բնական գազի,նավթի,ածխի այրումից:Այստեղից էլ առաջանում են մարդկության գլոբալ  խնդիները՝ միջավայրի ախտոտումը,գլոբալ տաքացումը,էներգոռեսուրսների  պակասումը:Իմ կատարած հաշվարկներով երևում է այս պրոբլեմի լուծումն է բույսերի ավելացումը և այլընտրանքային վառելանյութի անցմանը: Քանի որ ածխաթթու գազի ախտոտման պատճառը հանդես է գալիս տրանսպորտը,ապա ես առաջարկում եմ տրանսպորտից անցնելը հեծանիվների,ինչը արվում է մեր կրթահամալիրում: Եվ առաջարկում եմ օգտագործել ջրածինը, որպես ապագայի վառելանյութ, քանի որ ջրածնի այրումից ստացվում է էկոլոգիապես մաքուր նյութը, որը չի վնասի երկիր մոլորակին:
Advertisements