Սիմվոլիզմի համար շատ բնորոշ էր ծայրահեղ անհատապաշտությունը: Նեղ անձնասիրությունը, էգոիզմը, մենակությունը և մարդատյացության մոտիվները սիմվոլիստների մոտ հանդես են գալիս իբրև որոշակի «տեսական» սկզբունքի արտահայտություն: Նրանք երբեմն հասնում էին նիցշեական «գերմարդու» պաշտամունքին, որը ոչ միայն հակադրվում է ժողովրդին, «ամբոխին», այլ նաև ցուցադրում է իր ատելությունը նրանց հանդեպ («Ես ատում եմ մարդկությունը, ես նրանից փախչում եմ շտապոսվ, իմ միակ հայրենիքը իմ դատարկ հոգին է»):

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի  «Ծիածան» ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման եւ իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:

Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

  • Կարդա՛  Կապույտի,  Ոսկու,  Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե  ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:

Կապույտը խորհրդանշում էր սեր ամեն ինչի նկատմամբ, կյանքի նկատմամբ: Ոսկեգույնը խորհրդանշում էր նոր կյանք: Մանուշակագույնը խորհրդանշում էր տխրություն: Առհասարակ կապույտը խորհրդանշում է կամ երկինք կամ մաքրություն, պարզություն: Ոսկեգույնը առհասարակ խորհրդանշում է ոսկի, արև, իսկ արևը՝ նոր կյանք: Մանուշակագույնն էլ առհասարակ խորհրդանշում է իմաստություն:

  • Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով  հերոսին:

Չարենցը այստեղ գովաբանում է իր սիրած էակին: Նա անում էր շատ գեղեցիկ համեմատություններ: Այդ աղջկա աչքերը՝ ըստ Չարենցի շատ նման էին Աստվածամոր աչքերին, նա պարզ էր ու անկեղծ:

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավորթափանցիկմարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

 

  • Ընտրի՛ր «Ծիածան» ժողովածուից մեկ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր:

Ես ընտրել եմ <<Լուսամփոփի պես աղջիկ>> բանաստեղծությունը:

Advertisements