1. Կետադրի՛ր տեքստը։

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակներ,- նրանց դիմեց թագավորը ձեզ համար, դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի: Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,- հարցրեց թագավորը: Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները,  կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին ,ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին ուշադիր զննեց այն այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես ցած քաշեց: Այ քեզ հրաշք կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց
Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

2.Ընդգծի՛ր ցուցական դերանունները։

Այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ, իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա, նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես։

3. Ընդգծի՛ր անձնական երեք դերանուն։

  1. Մյուս, ես, իրենք, սրանք, դուք, դա
  2. Ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
  3. Մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք։
Advertisements