Թարգամանություն գրաբարից

Գարուն․ գրաբարյան ընթերցում-փոխադրություն

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:…Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին: Մեր երկրում ծաղիկ երևաց. ժամանակն է եկել էտելու: Տարտակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին բողբոջներ արձակեց: Մեր որթերը ծաղկեցին և իրենց հոտը տարածվեց: ԱՐի եկ, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի: Ցույց տուր երեսդ, լսելի դարձրու քո ձայնը: Քո ձայնը շատ քաղցր է, և տեսքդ գեղեցիկ:

Leave a comment