Ճամբարի չորորդ օրը, մենք անցկացրեցինք ռուսական արվեստի թանգարանում: Իմ կարծիքով, այն ուղղակի կարելի էր կոչել՝ արվեստագետներ, ովքեր ստեղծագործել են ռուսաստանում, քանի որ այնտեղ կային նաև եվրոպացի նկարիչներ: Առաջին սենյակում, մեզ պատմեցին Արամ Աբրահամյանի մասին՝ ով այդ նկարները նվիրել է թանգարանին: Երկրորդ բաժնում, ռուս նկարիչների նկարներ էին, բայց կար մի եվրոպացի նկարչի նկար ևս: Մենք սովորեցինք նկարների տեսակները: Ինձ ամենից շատ դուր եկավ այն նկարիչների տեսակը, ովքեր փորձում էին պահը անմահացնել՝ իմպրեսիոնիստ նկարիչները: Այնտեղ կար մի նկար, եթե անջատեինք սենյակի լույսերը՝ այնուամենայնիվ նկարը կլուսավորեր սենյակը: Այդ նկարում կար արև, որը շատ նման էր իրական լույսին: Մենք տեսանք շատ տարբեր նկարներ, բայց ինձ ամենից շատ դուր եկան բնանկարները, որոնց գույները վառ էին: Մենք ունեցանք հետաքրքիր օր:

imgres

Advertisements