Ճամաբարի առաջին և երկրորդ օրերը

Մեր ճամբարային առաջին օրը անցավ հետաքրքիր: Մենք, ծանոթացանք նրանց հետ, ում չէինք ճանաչում: Առաջին օրը, եղավ հետաքրքիր բանավեճ գրքերի մասին, թե ինչպես է ավելի արդյունավետ կարդալ, էլեկտրոնային գրքով, թե թղթային: Որպես ճիշտ տարբերակ, ընտրվեց կարդալ էլեկտորային գրքով, բայց ես դեմ եմ այդ տարբերակին, որովհետև առաջին հերթին այն ճառագայթում է, իսկ երկրորդը, եթե մարդ կարդում է թղթաին գրքով, ապա նրա երևակայությունը ավելի զարգանում է, իսկ եթե էլեկտրոնային, ապա երևակայությունը թերզարգանում է: Երբ դասի ավարտին մնացել էր 30 րոպե, մենք բաժանվեցինք երկու խմբի, մի խումբը խաղում էր Այլ կերպ, մյուսը ինչ, որտեղ, երբ: Երկրորդ օրը, մենք գնացինք Մարզահամերգային համալիրի սահադաշտ, այնտեղ մեզնից քչերնեին կարողանում սահել լավ, բայց ընթացքում բոլորս էլ սովորեցինք: Սահել սովորելու ընթացքում, մենք չափից շատ ընկանք, բայց մարդ սովորում է իր սխալների վրա: Ամենածիծաղելին այն էր, որ մեկը ընկնելուց բռնվում էր մյուսից, այդ մյուսը մյուսից և բոլորը բռնվելով միմյանցից ընկնում էին:

Leave a comment